Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2015 թվականի առաջին նիստը

13.02.2015

 Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, Վայոց ձորի մարզպետ, խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդի բոլոր անդամները:
Նիստում քննարկվեց և հաստատվեց խորհրդի 2015 թվականի ծրագիրը: Մանրամասնորեն քննարկվեց առաջին եռամսյակի գործողությունների պլանը: Առաջարկվեց ստեղծել խորհրդին կից երեք աշխատանքային խմբեր՝ մարզամշակութային, սոցիալական, ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակությանն հարցերի, որոնցում ներգրավված կլինեն մարզի ակտիվ երիտասարդներ: Հաստատվեցին նաև աշխատանքային խմբերի 15 անդամները: Քննարկվեցին նաև մարզի երիտասարդության մարզական և սպորտային կյանքի պասիվության պատճառները և ակտիվացմանն ուղղված գործողությունները: Խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանն առաջարկեց մարզի երեք փոխքաղաքապետերին՝ օգոստոս ամսին կայանալիք 6-րդ համահայկական խաղերին պատշաճ մասնակցություն ցուցաբերելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ կատարել: Քննարկվեց մարզի երիտասարդության լայն զանգվածի մասնակցության հարցը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներում: Ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակության աշխատանքային խմբին հանձնարարվեց մշակել միջոցառումների պլան, որը կնպաստի երիտասարդության մասնակցության ապահովմանը:
Խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանն ամփոփեց նիստը՝ մաղթելով ակտիվ աշխատանքային եռամսյակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00