Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2014 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ունեցավ մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, ծնողներ, աշակերտներ և մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի երգչախմբի, հայկական ժողովրդական և ժամանակակից պարերի համույթների, ժողովրդական երգի և դհոլի խմբակների, ռոք վոկալ գործիքային անսամբլի սաները: Համերգն անցավ ուրախ ծափողջույնների ներքո:

Տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբելյալ 09.07.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ 01.07.2014թ. դրությամբ պետական աջակցության ծրագրերով մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է. ազոտական պարարտանյութ՝ 320տ, դիզելային վառելանյութ՝ 116000լ, գարու սերմ՝ 28500կգ, առվույտի սերմ՝ 468կգ: Իսկ ըստ օպերատիվ տվյալների՝ 2014թ. հուլիսի 8- ի դրությամբ արտադրվել է. հացահատիկ՝ 180տ, կարտոֆիլ՝ 290տ, բանջարեղեն՝ 150տ, պտուղ՝ 200տ, խոտ՝ 2200տ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում է ունեցել Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների տնօրենների հետ 08.07.2014
2014 թվականի հուլիսի 7-ին Ջերմուկի > առողջարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը։ Մարզպետի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին Ջերմուկի, որպես զբոսաշրջության կենտրոնի, զարգացման ծրագրերը, առանձին ծրագրերում առողջարանների և հյուրանոցների համատեղ գործունեության կազմակերպման հնարավորություններն ու հեռնկարները։ Հատկապես կարևորություն տրվեց միջազգային համագործակցության շրջանակներում, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսներում համատեղ հանդես գալու անհրաժեշտությանը։ Մարզպետն առաջարկեց առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին ակտիվ և շահագրգիռ մասնակցություն ցուցաբարել մշակման փուլում գտնվող Վայոց ձորի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի մշակման աշխատանքներին։

Տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին 07.07.2014
Ս/թ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը 10. 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա տոնական զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին: Զորահանդեսին կմասնակցեն 4-րդ բանակային կորպուսի բոլոր զորամիավորումները: Զորահանդեսի ընթացքում կկազմակերպվի զինտեխնիկայի ցուցադրություն և զինվորական միավորումների շքերթ: Շքերթը տեղի կունենա կորպուսի զինվորական նվագախմբի զինվորական քայլերգերի և հայրենասիրական երգերի մեղեդիների կատարումների ներքո: Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու զորահանդեսին, որը կկայանա Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 10:

Տոնական միջոցառում նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան 07.07.2014
Ս/թ հուլիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձոր քաղաքում կայացավ տոնական միջոցառում՝ դրոշներով քայլերթ, նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան: Միջոցառումը տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցին հարող հրապարակում, որը զարդարված էր եռագույն դրոշներով: Միջոցառման մասնակիցները կրում էին ՀՀ դրոշի գույների համադրությամբ արտահագուստներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց մարզպետ Էդգար Ղազարյանը: Այնուհետև երաժշտական դպրոցի դահլիճում դպրոցի սաների ուժերով կայացավ գեղեցիկ համերգ:

Տեղեկատվություն 04.07.2014
2014 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների: