Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում վայոցձորցի ժամկետային զինծառայողների ծնողների հետ

21.11.2014

 2014 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած զինվորների ծնողների հետ: Միջոցառում կազմակերպվել էր <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> խորագիրը կրող բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում:
Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին ու զինվորներին, մաղթեց խաղաղ ծառայություն, իսկ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց:
Բոլոր ժամկետային զինծառայողներին տրվել է կարճաժամկետ արձակուրդ: Շնորհակալության խոսք ասացին զինվորի ծնողներ Կորյուն Ազատյանը և Արմենակ Գրիգորյանը: Շնորհակալության խոսք ասաց նաև զինծառայող Նաիրի Սարոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08