Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնակցությամբ

21.11.2014

  2014 թվականի նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ և մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Մարզպետի պաշտոնում Հարություն Սարգսյանի առաջին հանդիպումն էր կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ուստի մարզպետի ողջույնից հետո, դպրոցների տնօրենները ծանոթանալու նպատակով ընդհանուր ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունը և նրանում առկա առաջնային լուծման խնդիրները:
<<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Դպրոցական շենքերի ջեռուցման վիճակի, ուսուցիչների հերթական ատեստավորման մասին և դպրոցական դասագրքերի վարձավճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա հանձնարարեց տնօրեններին՝ ուշադրություն դարձնել կրթության որակի բարելավման խնդրին, աշակերտին տալ խորը  ու կայուն գիտելիքներ և հորդորեց նրանց՝ սերտորեն համագործակցել համայնքների ղեկավարների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08