Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա  կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 03.12.2014

Ամեն տարի դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Շուրջ 22 տարի աշխարհի բազմաթիվ պետություններ, առաջադեմ մարդիկ, հասարակական կազմակերպություններ անում են հնարավորինը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձիք ունենան հավասար հնարավորություններ և իրավունքներ: Իհարկե բավականին աշխատանք է կատարվել այս ուղղությամբ նաև Վայոց ձորի մարզում: Հաշմանդամների միջազգային օրը ևս մեկ առիթ է իմի բերելու կատարված աշխատանքները, գնահատելու դրանց արդյունքում մարզի հասարակական կյանքին, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հաշմանդամների հնարավոր ներգարավումն ապահովելու պայմանների առկա վիճակը: Հայաստանի Հանրապետության կառավարության, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքն ակնառու է: Սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու, դեռևս լուծվելիք բազմաթիվ խնդիրներ կան: Իսկ ֆիզիկապես մատչելի միջավայրի ստեղծումից ոչ պակաս կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ բարոյահոգեբանական միջավայրի ձևավորումը, նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը: Համոզված եմ, որ ցանկալի այդ արդյունքին մենք հասնելու ենք մարզային կառույցների, հասարակական կազմակերպությունների, բարեհոգի անհատների և այդ խնդիրներով մտահոգ անձանց համախմբված աշխատանքի միջոցով: Իմ գոհունակությունն եմ հայտնում Վայոց ձորի մարզի հաշմանդամների խնդրով մտահոգ բոլոր անձանց և կազմակերպություններին Աստվածահաճո իրենց գործունեության համար: Հարգելիներս, ձեզ առավել մեծ եռանդ և ուժ երախտագիտության արժանի ձեր ձեռնարկներում: Իսկ դուք, սիրելի բարեկամներ, hամոզված եղեք, որ մարզային իշխանությունների նպատակն է ստեղծել պայմաններ, որ լիովին պաշտպանված լինեն ձեր իրավունքները, որպեսզի դուք ակտիվ մասնակցություն ունենաք մեր մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ձեր ընտանիքներին՝ խաղաղ ու աժանավայել կեցություն:

Տեղեկատվություն 02.12.2014

Մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2014 թ. նոյեմբեր ամսին իրականացված աշխատանքների մասին

 Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.12.2014

2014 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Տեղեկատվություն 02.12.2014

Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 01.12.2014

Ս/թ նոյեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր զորակոչային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Քննարկվեցին 2014 թվականի ձմեռային զորակոչի իրականացման կազմակերպչական հացերը:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ համայնք

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ համայնք 01.12.2014

Նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Ջերմուկ համայնք: Մարզպետը համայնապետարանում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Այնուհետև այցելել է > քաղաքային մանկապարտեզ, քաղաքի թիվ 1 հիմնական և թիվ 2 ավագ դպրոցներ, երաժշտական և արվեստի կրթօջախներ, քաղաքային գրադարան ծանոթացել կրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, ինչպես նաև նրանցում առկա խնդիրներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-06 16:59:02