Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

02.12.2014

 Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, ապահովվել է մարզի կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների, զինկոմիսարիատների, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Ապահովվել է տարածքային ծառայությունների մասնակցությունը մարզպետարանում, կազմակերպված խորհրդակցություններին , որտեղ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է մարզում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա :
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներից վարչությունը սահմանված կարգով ստացել է մարզպետարանի առջև ծառացած գործառույթների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն :
Համակարգվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները :
ՏԻՄ օրենքի պահանջների կատարման նպատակով աշխատանքներ են տարվել ավագանու նիստերի հրավիրման ժամկետների պահպանման, ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնելու, որոշումները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, ընդունված իրավական ակտերի և բյուջեների հրապարակայնության ապահովման ուղղությամբ:
Համակարգվել է ՀՀ Սահմանադրությանը և ընթացիկ օրենսդրությանը հակասող մարզի ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները մարզպետի պահանջով վերանայելու գործընթացը:
Համակարգվել են 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքները :
-ապահովվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստին ՏԻՄ-երի մասնակցությունը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն վարչական հսկողություն է իրականացվել մարզի Արենիի և Հորսի գյուղական համայնքներում :
Թերությունների և բացթողումների վերաբերյալ կազմվել են ակտեր , քննարկվել և սահմանվել են ժամկետներ թերությունների վերացման ուղղությամբ :
Հետևողական աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարության վիճակը բարելավելու ուղղությամբ :
Աջակցություն է ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդի, Խնձորուտի, Աղնջաձորի, Կարմրաշենի, Սերսի, Հորբատեղի, Վարդահովիտի և Նոր Ազնաբերդի գյուղապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման նկատմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացված վերահսկողության աշխատանքներին:
Հայտնաբերվել են թերություններ ու բացթողումներ Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ: Կազմակերպվել են քննարկումներ բացահայտված թերությունների վերացման կապակցությամբ . ցուցաբերվել է մեթոդական , խորհրդատվական օգնություն:
Հետևողական աշխատանքներ են տարվել համայնքների ավագանիների դերակատարության ու պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Համայնքներում ավագանու կողմից կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն և հանդիպում համայնքի բնակչության հետ :
Մարզի համայնքներում 23 համայնքային ծառայողներ հաշվետու ժամանակաշրջանում ատեստավորվել են:
Կազմակերպվել են մարզպետի այցելություններ մարզի համայնքներ : Համակարգվել են այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:06:46