Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2014

 
Ամեն տարի դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Շուրջ 22 տարի  աշխարհի բազմաթիվ պետություններ, առաջադեմ մարդիկ, հասարակական կազմակերպություններ անում են հնարավորինը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձիք ունենան հավասար հնարավորություններ և իրավունքներ: Իհարկե բավականին աշխատանք է կատարվել այս ուղղությամբ նաև Վայոց ձորի մարզում:
Հաշմանդամների միջազգային օրը ևս մեկ առիթ է իմի բերելու կատարված աշխատանքները, գնահատելու դրանց արդյունքում մարզի հասարակական կյանքին, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հաշմանդամների հնարավոր ներգարավումն ապահովելու պայմանների առկա վիճակը: Հայաստանի Հանրապետության կառավարության, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքն ակնառու է: Սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու, դեռևս լուծվելիք բազմաթիվ խնդիրներ կան:
Իսկ ֆիզիկապես մատչելի միջավայրի ստեղծումից ոչ պակաս կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ բարոյահոգեբանական միջավայրի ձևավորումը, նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը: Համոզված եմ, որ ցանկալի այդ արդյունքին մենք հասնելու ենք մարզային կառույցների, հասարակական կազմակերպությունների, բարեհոգի անհատների և այդ խնդիրներով մտահոգ անձանց համախմբված աշխատանքի միջոցով:
Իմ գոհունակությունն եմ հայտնում Վայոց ձորի մարզի հաշմանդամների խնդրով մտահոգ բոլոր անձանց և կազմակերպություններին Աստվածահաճո իրենց գործունեության համար: Հարգելիներս, ձեզ առավել մեծ եռանդ և ուժ երախտագիտության արժանի ձեր ձեռնարկներում:
Իսկ դուք, սիրելի բարեկամներ, hամոզված եղեք, որ մարզային իշխանությունների նպատակն է ստեղծել պայմաններ, որ լիովին պաշտպանված լինեն ձեր իրավունքները, որպեսզի դուք ակտիվ մասնակցություն ունենաք մեր մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ձեր ընտանիքներին՝ խաղաղ ու աժանավայել կեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34