Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2014 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Սերս համայնքներում կայացած  ընտրությունների նախնական արդյունքները

2014 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Սերս համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները 20.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Սերս համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրությունների նախնական արդյունքները:

Համայնքի օրվան նվիրված տոնակատարություն Խաչիկ գյուղում

Համայնքի օրվան նվիրված տոնակատարություն Խաչիկ գյուղում 20.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց ձոր մարզի Խաչիկ գյուղում տեղի ունեցավ > մշակութային միջոցառումը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ բազում մարդիկ տոնական բարձր տրամադրությամբ հավաքվել էին ականատեսը լինելու մեծ գաթայի (տրամագիծը` 1.50 մետր) օրհնության կարգին և համայնքի օրվան նվիրված տոնակատարությանը: Տոնակատարության ընթացքում հյուրերը ճաշակեցին զանազան հին ավանդական կերակրատեսակներ, այցելեցին Խաչիկ համայնքում ստեղծված հնագիտական փոքրիկ թանգարան և գյուղի տեսարժան վայրեր: Տոնակատարության ընթացքում հնչեցին հայ գուսանական երգեր և կատարվեցին ազգային պարեր, որոնք ամբողջացրին տոնական օրվա գունապնակը: Իսկ գաթան փառատոնի ընթացքում բաժանվեց բոլոր ներկաներին:

 Պարգևատրումներ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

Պարգևատրումներ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ 20.10.2014

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Պողոսի Թարվերդյանը պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով, <<ԱՐԻԴ>> այծաբուծական սպառողական կոոպերատիվի կառավարիչ  Նարինե Խաչիկի Բաբայանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, իսկ Գնդեվազ համայնքի անասնաբույժ Այվազ Վիլլիի  Բարսեղյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին 15.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի հրավերով Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է > ամփոփիչ համաժողովին: Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արթուր Դրամփյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, , ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրերի գծով փոխնախագահ Ալեքս Սարդարը: Համաժողովը նպատակ է ունեցել ներկայացնելու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող ,,Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության՚՚ ծրագրի չորս տարվա արդյունքները, քաղած դասերը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման խնդիրները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի հետ այցելել են Աղավնաձոր համայնք և հանդիպել խաղողի արտադրությամբ զբաղվող այգետերերի հետ: Մարզպետի և գյուղատնտեսության փոխնախարարի կողմից համայնքի բնակիչներին տեղեկատվություն և անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել խաղողի ընթացքի մթերումների վիճակի և կազմակերպական հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ և ՍՊԱՅԿԱ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկատվություն են ներկայացրել ընկերությունների կողմից խաղողի մթերումների գրաֆիկի, պայմանների և մեխանիզմների վերաբերյալ: Համայնքի բնակիչներին տեղեկացվել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, խաղողի ողջ խմբաքանակը մթերվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից:

ԸՆԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԸՆԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ 14.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, գյուղատնտեսության համատարած հաշվառման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժանում և ծանոթացել 2014 թվականի հոկտեմբերի 11-ից մեկնարկած գյուղատնտեսության համատարած հաշվառման աշխատանքների ընթացքին: Է.Ղազարյանը ծանոթացել է հաշվառման ընթացքում կիրառվող փաստաթղթերին և ընթացակարգերին: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժան ղեկավար Առուշան Ղազարյանը մարզպետին զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահուն գրաֆիկով, հաշվարարների և կազմակերպիչների համար ստեղծված են աշխատանքի բոլոր անհրաժեշտ պայմանները և հաշվառման բնականոն ընթացքին ներկա պահին որևէ խոչըդոտ չի սպառնում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:08:54