Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նվիրված նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքների բարելավման հարցերին

06.02.2015

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքների բարելավման հարցերին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մասնակցում էին՝ փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանը, Մելսիկ Հարությունյանը, ՀՀ ԱՆ նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետը, Ջերմուկի, Վայքի քաղաքապետերը, Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալը, Մալիշկայի, Գլաձորի, Զառիթափի, Աղավնաձորի, Արենիի, Արփիի, Վերնաշենի, Գնդեվազի և Ագարակաձորի համայնքների ղեկավարները, Ռինդի համայնքի աշխատակազմի քարտուղարը, ինչպես նաև մարզի 17 ՆՈՒՀ-երի տնօրենները, ,,Եղեգնաձորի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի, ,,Վայքի բուժմիավորում,, ՓԲԸ-ի, Ջերմուկի ,,Բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի, ,,Արենիի ԱԱՊԿ,, և ,,Մալիշկայի ԱԱՊԿ,, տնօրենները, ինչպես նաև մարզպետարանի կառաուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Բացելով խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետը կարևորեց մարզի 13 համայնքների 17 նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվող աշխատանքները: Մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մարզերում ՆՈՒՀ-երի բնականոն աշխատանքը: Նշեց, որ 2014թ վերջին Եղվարդի մանկապարտեզում արձանագրված միջադեպից հետո, պատկան մարմիններն ուսումնասիրություններ են կատարել նաև մարզի բոլոր ՆՈՒՀ-երում: Խոսեց արձանագրված թերությունների մասին, շեշտելով որակյալ սննդի կազմակերպման գործում եղած լրջագույն թերությունները:
Ելույթների ընթացքում խոսվեց համայնքների կողմից անբավարար ֆինանսական միջոցների հատկացնման, առանձին ՆՈՒՀ-երում մասնագետ բուժքույրերի բացակայության, ծնողական մուծումների գումարի չափը ավելացման, սանիտարահիգիենիկ վիճակի, հիգիենիկ սննդի կազմակերպման, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման խնդիրներից:
Ամփոփելով խորհրդակցությունը մարզպետ Հարություն Սարգսյանն առաջարկեց՝ անկախ գերատեսչական պատկանելությունից համագործակցված աշխատանքով 10-օրյա ժամկետում վերացնել նկատված թերությունները և այդ մասին գրավոր տեղեկատվություն ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00