Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ՍՆՆԴԻ ԾՐԱԳԻՐԸ 03.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական բոլոր դպրոցների համար նշանավորվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների կայուն սննդի ծրագրի մեկնարկով: Ծրագիրը կրում է փորձնական բնույթ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է առայժմ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի սահուն ընթացքն ապահովելու նպատակով դեռևս 2014 թվականի հունվարից մարզի 21 հանրակրթական դպրոցներում իրականացվեցին նախապատրաստական աշխատանքներ և ծրագրի փորձնական մեկնարկ` ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության և ՌԴ սննդի ինստիտուտի աջակցությամբ: 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-ից 4-րդ դասարանների և նախակրթարանների 2504 աշակերտների տրամադրվում է հյութ և թխվածքաբլիթներ: 2014 թվականի նոյեմբերի 1-ից դպրոցների զգալի մասում աշակերտներին այս ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև տաք սնունդ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 03.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցներ, Եղեգնաձորի ավագ դպրոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Այցելությունների ընթացքում Է.Ղազարյանը հանդիել է ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին, ուսուցիչներին, առաջին դասարանցիների ծնողներին, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման և հիմնական դպրոցներին դպրոցականների կայուն սննդի ծրագրի շրջանակներում ստեղծված պայմաններին: Հանդիպումներին ընթացքում Է.Ղազարյանն իր շնորհավորանքներն է հղել կրթական գործընթացի մասնակիցներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոնի կապակցությամբ:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 02.09.2014

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ցանկացած ժողովրդի երազանքն է ապրել ազատ ու անկախ երկրում: Արցախում ապրող մեր հայրենակիցներն իրենց վճռականությամբ, տոկունությամբ և իմաստնությամբ կարողացան կյանքի դժվարին ժամանակահատվածում, հաղթահարելով ամեն տեսակի փորձություններն ու պատերազմի աղետալի հետևանքները, հառնել ինչպես փյունիկ և կերտել ժամանակակից ժողովրդավարական մի հրաշալի և օրինակելի պետություն: Ազատ Արացախի Հանրապետությունը հայ ժողովրդի միասնության, ուժի և պայքարի խորհրդանիշն է: Այն աշխահի ցանկացած անկյունում ապրող յուրաքանչյուր հայի հպարտություն է: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ Արցախում ապրող մեր ժողովրդին, Արցախի Հանրապետության Նախագահին և մեր գործընկերներին: Թող հավիտենական հաջողություններով ուղկեցվի Արցախի Հանրապետության լուսվոր ապագան, խաղաղություն և կապույտ երկինք Արցախի սահմանները պաշտպանող մեր զինվորականներին և բարօրություն ու նորանոր նվաճումներ Արցախի հերոսական ժողովրդին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան 02, սեպտեմբերի 2014թ.

 ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 02.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկի նոր անվանակոչված Մաքսիմ Գորկու անվան հիմնական դպրոց: Է.Ղազարյանը հանդիսանում է այդ դպրոցի շրջանավարտ: Իր ողջույնի խոսքում Է.Ղազարյանը շնորհավորեց դպրոցի բոլոր աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին գիտելիքի, գրի և դպրության տոնի, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Մարզպետը մաղթեց, որ աշակերտները լավ սովորեն, իսկ ուսուցիչները՝ ծնողի հոգատարությամբ իրնեց գիտելիքներն ու դաստիարակությունը փոխանցեն մատաղ սերնդին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի որոշմամբ բոլորովին վերջերս Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով: Դպրոցի անվանակոչումը ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նեժեգորոդի նահանգի միջև բարեկամության և համագործակցության արդյունքներից է: 2014 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքում ԳԵՈԹԻՄ ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են դպրոցի սանհանգույցներն ու աշակերտական ճաշարնաը՝ պայմաններով ստեղծելով 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում իրակնացվող դպրոցականների կայուն սննդի ծրագրի իրականացման համար:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 02.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի հիմնական դպրոց: Դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանի կողմից նոր ուսումնական տարվա մեկնարկի ազդարարումից հետո ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո դպրոցի բակում բարձրացվեց ՀՀ պետական դրոշը: Այնուհետև Ջերմուկի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանայի հետ միասին հավաքվածներն արտասանեցին Տերունական աղոթքը և ստացան նրա օրհնությունը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց դպրոցի բոլոր աշակերտներին, ուսուցիչներին, աշակերտներին ծնողներին պետական տոնի՝ գիտելիքի, գրի և դպրոության օրվա առիթով: Է.Ղազարյանն ընթրցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Դպրոցի տնօրենի կողմից նախորդ ուսումնական տարում գերեզանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հանձնավեցին գովասանագրեր:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ 02.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոց: Դպրոցի բակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Է.Ղազարյանը շնորհավորեց դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին գիտելիքի, գրի և դպրության տոնի առիթով և ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Այնուհետև աշակերտները հրավիրվեցին դպրոց: Է.Ղազարյանը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցի տարածքում, ծանոթացավ դպրոցականների կայուն սննդի տրամադրման պայմաններին, այցելեց դպրոցի բակում Գնդեվազ համայնքում ԳԵՈԹԻՄ ընկերության սոցիալական ծրագրերի շրջանակներում կառուցվող խաղադաշտի շինարարական հրապարակ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-19 18:38:29