Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2015

 Սիրելի երեխաներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, շնորհավորում եմ բոլորիս ամառային առաջին և ամենաբարի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Սա տարվա ամենաջերմ և ուրախ տոնն է, քանզի այն նվիրված է մեր բալիկներին, մեր երկրի ապագան կերտող սերնդին: Երեխայի մեջ ապագան տեսնելով՝  մենք այն նույնացնում ենք երկրի վաղվա օրվա հետ: Ուստի բոլորս պարտավոր ենք առավելագույնն անելու երեխաների գալիք կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով: Իսկ այսօր ամեն եռանդ ու ջանք պետք է ներդնել երեխաների իրավունքները պաշտպանելու՝ առանձնապես ընտանեկան ջերմության ու հոգածության ներքո մեծանալու հնարավորության ապահովման համար:
Սիրելի երեխաներ, ամենագեղեցիկ, վարդագույն երանգներով լեցուն այս տոնին, մաղթում բոլորիդ առողջություն, անամպ և խաղաղ երկինք: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները: Եղեք սիրված ու երջանիկ, դարձեք մեր երկրի արժանավոր քաղաքացիները: Ձեզ անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03