Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

28.05.2015

 Սիրելի հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: 1918 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որ ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղված անհավասար, բայց և հաղթական կռվով: Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է՝ պետականության յոթդարյա կորստից հետո:
Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևման երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության։
1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի հայրենասիրության, անկախ ապրելու որոշմանը տեր լինելու պատմական վկայություն է:
Փառք ու պատիվ մաղթենք հերոսամարտի բոլոր նահատակներին, ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին հանուն հայրենիքի անկախության: Ու մեզ ավանդեցին այս մի բուռ երկիրը, որի զորացումն ու հզորացումը նաև մեր սերնդի գործն է, որպես պատասխան նրանց թափած արյան:
Բարի հիշատակ 1918-1920թթ. ազատամարտի հերոսներին, Հայոց վերածնված պետականության համար մարտիրոսված մեր քույր-եղբայրերին:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր և ամուր պետականություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03