Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 07.02.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների մի քանի տասնյակ քաղաքացիներ ընդունելության ընթացքում բարձրացնում էին սոցիալական աջակցության, առողջապահական, աշխատանքի հարցում աջակցության խնդիրներ:

Հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ 07.02.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում աշխատանքային քննարկումներ անցկացնել բանկի միջազգային և տեղական փորձագետների հետ Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագրով սահմանված ուղղություններում ներդրումային առանձին նախագծեր մշակելու նպատակով:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ կառավարությունում տեղի  ունեցած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 06.02.2014

Ս/թ փետրվարի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկայացվել և ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության և 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները: Այնուհետև ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ: Մարզերում անտառների վերականագնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:

ՀՀ փոխվարչապետի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում անցկացրած խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետը

ՀՀ փոխվարչապետի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում անցկացրած խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետը 04.02.2014

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը փետրվարի 3-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսել է Սիսիանի տարածաշրջանից: Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի և Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաև > ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվել են ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում իրականացվելիք ծրագրերը:

Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ

Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ 04.02.2014

Վայոց ձորի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ: Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 3,8 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքների, 2,2 մլրդ դրամը` սոցիալական ոլորտներին, 613 մլն դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածին, 126 մլն դրամը` գյուղատնտեսությանը:

Համագործակցություն  Չեխիայի Կարլովի Վարի  նահանգի հետ

Համագործակցություն Չեխիայի Կարլովի Վարի նահանգի հետ 01.02.2014

Պետական այցով Չեխիայի Հանրապետություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական պատվիրակության կազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում Կարլովի Վարիի նահանգապետի տեղակալ Յարսոլավ Բուրկայի հետ 2014 թվականի հունվարի 31-ին ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՉՀ Կարլովարյան երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03