Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարին

16.06.2015

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

 
Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, վաղամեռիկ շախմատիստի հիշատակին այս ավանդական մրցաշարը կազմակերպելու համար, ու հույս հայտնել, որ մարզաձևի նոր սերնդի ներկայացուցիչները ուսումնասիրելով Կարեն Ասրյանի խաղաոճը և տակտիկան, իրենց համար նոր բացահայտումներ կանեն ամենաինտելեկտուալ մարզաձևում:
 
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
 
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում hունիսի 15-25-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 92 շախմատիստ:
 
Աղբյուրը՝ msy.am, 16.06.2015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03