Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է պանրի արտադության ,,Ոսկե այծ,, գործարան

17.06.2015

 Հունիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով  եղել է Եղեգնաձորի <<Ոսկե այծ>> (Golden Goat) պանրի արտադրամասում:
 Մարզպետ ՀարությունՍարգսյանը  շրջայցի ժամանակ ծանոթացել է ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմաններին և արտադրվող պանրի տեսականուն:
Ընկերությունն արտադրում է մոտ 8 տեսակի պանիր, այդ թվում՝ <<Եղեգնաձոր>>, <<Լոռի>>, <<Ալպյան>>, <<Չանախ>>:  Ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը նշել է, որակյալ պանիր ստանալու հիմնական գործոններից մեկը Վայոց ձորի կլիմայական բարենպաստ պայմաններն են և էկոլոգիապես մաքուր հումքը:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաև ընկերության գնային քաղաքանության, կաթի մթերման պայմանների, ինչպես նաև արտադրանքի արտահանման և շուկայի ընդլայնման հետ կապված հիմնահարցերի մասին: Ընկերության տնօրենի հետ ունեցած զրույցի ժամանակ Վայոց ձորի մարզպետը նշել է, որ Վայոց ձորի մարզպետարանը պատրաստ է աջակցել և օժանդակել ընկերությանը` առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:
 Տեղեկացնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին:  2002թ.-ից ընկերության կողմից արտադրվող այծի պանիրը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2004թ.-ից` ԱՄՆ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03