Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դաս Բանակի օրվա առիթով

Բաց դաս Բանակի օրվա առիթով 29.01.2014

Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Վայքի ավագ դպրոցում բաց դաս է վարել ավագ դպրոցի և Վայքի քաղաքային վարժարանի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Է.Ղազարյանը ներկայացրել է Հայկական բանակի անցած հերոսական ուղին, ընդգծել բանակի կարևոր դերը Հայաստանի Հանրապետության և ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, անդրադարձել Հայկական բանակի միջազգային խաղաղապահ առաքելությանը:

Հաշմանդամները շնորհավորում եմ մեր սահմանների խաղաղությունը պահպանող զինվորներին Բանակի օրվա կապակցությամբ

Հաշմանդամները շնորհավորում եմ մեր սահմանների խաղաղությունը պահպանող զինվորներին Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2014

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձը յուրահատուկ էր Խաչիկ գյուղի զորամասի համար նրանով, որ մեծ մասը հաշմանդամներ էին: Հաշմանդամները նախքան զորամաս այցելելը հարգանքի տուրք մատուցեցին զարաբաղի և երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ:Նրանք բերել էին համայնքապետերի, գործարարների և իրենց պատրաստած նվերները:Տիկին Աշխենն էլ իր պտրաստած քաղցրավենիքն էր բերել զինվորներին: Միջոցառման ժամանակ > և > հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից հանձնվեցին շքանշաններ ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամության կարգավիճակ ունեցող մարդկանց: Լավագույն զինվորներին հանձնվեցին պատվոգրեր ՝ սահմանը աչալուրջ պահելու համար: Զինվորները զգացված էին հասարակ քաղաքացիների վերաբերմունքից: Միջոցառումը եզրափակեցին գյուղի երիտասարդներն իրենց համերգով:

Տոնական համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Տոնական համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 28.01.2014

2014 թվականի հունվարի 28-ին Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22- րդ տարեդարձի կապակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով կազմակերպվել էր տոնական համերգ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, զինվորականներ, ոստիկաններ, Եղեգնաձորի բնակիչներ: Տոնական համերգի ծրագրում ընդգրկված էին հայրենասիրական երգեր և ստեղծագործություններ: Համերգը եզրափակվեց երաժշտական դպրոցի երգչախմբի կատարումներով և պետական օրհներգով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հայկական Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հայկական Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2014

Սիրելի հայրենակիցներ: Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենագեղեցիկ, մեզ բոլորիս հպարտություն, ուժ և վստահություն ներշնչող տոներից մեկն է` Բանակի օրը: Այս տարի այն նշանավորվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձով: Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի տոնի կապակցությամբ:

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2013 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2013 թվականի գործունեության արդյունքները 24.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2013 թվականի գործունեության արդյունքները:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014թվականի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014թվականի անդրանիկ նիստը 24.01.2014

2014 թվականի հունվարի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը, հետևյալ օրակարգով`

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53