Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երտասարդ երգիչ Արթուր Կարապետյանը՝ ,,Ոսկե նոտա,, երիտասարդ կատարողների միջազգային 3-րդ մրցույթի մրցանակակիր

17.06.2015

 Օրերս Մոսկա քաղաքում կայացավ ,,Ոսկե նոտա,, (,,Золотая нота,,) երիտասարդ կատարողների 3-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցում էր մեր հայրենակից, երիտասարդ և տաղանդավոր երգիչ Արթուր Կարապետյանը:  Նա մրցույթում հաղթող է ճանաչվել և գրավել է առաջին պատվավոր տեղը: 
,,Ոսկե նոտա,, միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը պատկանում է ,,Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնին,,: Մրցույթին մասնակցելու նախնական հայտ ներկայացրած 200 մասնակիցներից եզրափակիր փուլին մասնակցել են 80-ը: Մրցույթին մասնակցության տարիքային շեմը սահմանված թ եղել  8-ից մինչև 30 տարեկանը: 
Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ռուսական էստրադայի աստղեր Իգոր Սարուխանովը, Բարի Ալիբասովը, Լարիսա Ռուբալսկայան, մեր հայրենակից Անդրեյ Դավիդյանը և այլ հայտնի երաժիշտներ: 
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու մասնկացել ,,Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնի,, կողմից կազմակերպվող համերգներին: 
Նշենք, որ Արթուր Կարապետյանը բազմիցս մասնակցել է նմանատիպ միջազգային մրցույթների և հաղթող ճանաչվել,  բարձր  պահելով մեր երկրի և մեր մարզի անունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03