Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 6 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 6 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ 17.02.2014

2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Զեդեա, Հերմոն, Նոր Ազնաբերդ համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու, Սարավան համայնքում միայն ղեկավարի, իսկ Գողթանիկում՝ միայն ավագանու ընտրություններ: Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուների ցուցակն ըստ համայնքների.

Է. Ղազարյանը մասնակցել է չեխ դիվանագետի հետ ՀՀ փոխվարչապետի հանդիպմանը 16.02.2014

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը 2014 թվականի փետրվարի 14-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։

Աշխատանքային հանդիպում զբոսաշրջության բնագավառի միջազգային փորձագետների հետ

Աշխատանքային հանդիպում զբոսաշրջության բնագավառի միջազգային փորձագետների հետ 16.02.2014

2014 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) ղեկավար Բրունո Քորնելիոյի, ծրագրի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արմինե Իսրայելյանի և միջազգային կարճաժամկետ խորհրդատու Ջեյմս Ջեսսամինի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ԵԿՄ 10-րդ համագումարին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ԵԿՄ 10-րդ համագումարին 16.02.2014

2014 թվականի փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 10-րդ հոբելյանական համագումարին:

Խորհրդակցություն` նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին 15.02.2014

2014 թվականի փետարվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` նվիրված տեղական ինքնակառավարման բնագավառում նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղություններին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾԳՀ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը, մի շարք համայնքների ղեկավարներ:

Եղեգնաձորում նշվեց Տյառնընդառաջ տոնը

Եղեգնաձորում նշվեց Տյառնընդառաջ տոնը 14.02.2014

Տյառնընդառաջ տոնի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համատեղ կազմակերպել էր տոնական հանդիսություն, որի մեկնարկը տրվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, մարզպետի տեղակալների և բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00