Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիրասուն մայրեր, հարգարժան տիկնայք, սիրելի քույրեր, նազելի դուստրեր: Նվիրական այս օրվա` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ խորին հարգանքով ու սիրով շնորհավորում եմ բոլորիդ: Սրտանց մաղթում եմ ձեզ չխամրող գեղեցկություն ու անսպառ սեր: Պատահական չէ, որ տոնը խորհրդանշում է մայրությունն ու գեղեցկությունը, քանզի բոլոր մայրերն են գեղեցիկ և առլեցուն բարությամբ ու քնքշանքով, սիրով ու բարեգթությամբ, հույսով ու լույսով: Հայոց մայրերի աստվածային կարողությունների շնորհիվ է դարեր շարունակ ամուր ու կանգուն եղել հայոց օջախները, մայրերի ջանքերի ու նվիրումի շնորհիվ է անմար եղել հայկական օջախների կրակը: Դուք, սիրելիներս, արժանի եք ամենայն սիրո և խոնարհումի: Ձեզ ամենայն բարիք: Դուք եք եղել մեր ազգային ու ընտանեկան ավանդույթների նվիրյալ կրողն ու պահպանողը, սերունդներն իրար հետ կապող շղթայի ոսկե օղակը: Դուք եք եղել մեր հույսի ու հավատի ներշնչման աղբյուրը: Ձեզանով է պայմանավորված մեր հավատն առ Հայրենիք և առ Աստված: Ձեր շնորհիվ ենք մենք հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, քանզի ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել մայրական քնքշանքի, ջերմ վերաբերմունքի ու բարի խոսքերի շնորհիվ: Կրկին շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում եմ առողջություն և երկարակեցությունը: Թող ձեր զավակները փոխադարձ սիրառատությամբ շրջապատեն ձեզ ու դուք վայելեք ինչպես նրանց հոգատարությունը, այնպես էլ նրանց հաջողություններով ուրախանալու և հպարտանալու բերկրանքը: Ձեզ գարնանային թարմ զգացողություն և գարնանաբույր տրամադրություն: Ապրեցեք Աստծու օրհնությամբ:

Միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին 02.04.2015
2015 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի պատկերասրահ և մասնակցեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Վանիկ Զոհրաբյանի նկարների ,,Ուխտագնացություն Ավետյաց Երկիր,, խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, ով նշեց, որ ցուցահանդեսը նվիրվում է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, քանի որ կտավների մեծ մասը Վանիկ Զոհրաբյանը նկարել է Արևմտյան Հայաստան այցից հետո, որոնցում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային կիսավեր կոթողները և բնության պատկերներ: Այնուհետ խոսքը փոխանցեց մարզպետ Հարություն Սարգսյանին: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց նկարչին և շնորհակալություն հայտնեց թեմատիկ գեղեցիկ նկարներով՝ Պատմական Հայրենիքի Սուրբ մասունքների պատկերներով, Ավետյաց Երկիր մտովի էքսկուրս ապահովելու համար: Մարզպետն իր խոսքում նշեց նաև, որ եղեռնի զոհերի հիշատակը պետք է հարգել ապրելով և արարելով

Տեղեկատվություն 02.04.2015
2015 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 01.04.2015
2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային հանդիպում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի և աշխատանքային խմբի հետ: Վայոց ձորի կողմից մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի Եղեգնաձորի և Վայքի ղեկավարները: Իսկ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից մասնակցում էին ՕՔՍՖԱՄ-ի Հումանիտար ծրագրի Հայաստանի և Վրաստանի կոորդինատոր Աննա Պալոնկան, ԱՌՆ ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, նույն ծրագրի խորհրդատու Ռուզաննա Ստեփանյանը, > ԲՀԿ ծրագրի խորհրդատու Կարինե Գաբրիելյանը: Մարզպետը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց այցելության համար: Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքներն ըստ փուլերի՝ օժանդակության ծրագրերով համայնքային բուժկետերի վերանորոգում, գույքավորում,
Տեղեկատվություն 01.04.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի մարտ ամսին կատարած աշխատանքների մասին.
2015 թվականի մարտի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով հայտնեց, որ նախարար Արմեն Երիցյանի այցի հիմնական նպատակը մի քանի օր առաջ Չիվա համայնքի հանդամասում բանջար հավաքող կանանց վրա հարձակված գայլին վնասազերծած Արմեն Խաչատրյանին պարգևատրելն է: Այնուհետ մարզպետը խոսքը փոխանցեց նախարարին: Նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց Արմենին ցուցաբերած խիզախության համար, նշեց, որ Արմենն արդեն իր արարքով վաստակել է փրկարարի պատվավոր կոչումը և հրավիրեց նրան ներկայացնելու դեպքից որոշ մանրամասներ: Այնուհետ նախարար Արմեն Երիցյանը խիզախ երիտասարդին պարգևատրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ,,Համագործակցություն հանուն փրկության,, մեդալով և ֆինանսական խրախուսանքով: Կրկին շնորհակալություն հայտնելով Արմենին՝ նախարարը նշեց, որ շարունակում է ճանապարհը դեպի Սյունիքի մարզ, ուր այցի նպատակը համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակում հանդիպումներ կազմակերպելն է: Օգտվելով առիթից նախարար Արմեն Երիցյանը խոսեց ծրագրի ներդրման առավելությունների մասին՝ հիմնականում ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ՝ համայնքային խնդիրների լուծման համար, ինչպես նաև ներկայացրեց միջազգային փորձը՝ արևմտյան երկրներում խոշոր համայնքների արագ տեմպերով զարգանալու փաստը: Ամփոփիչ խոսքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ցուցաբերած ուշադրության համար, իսկ Արմեն Խաչատրյանին՝ համագյուղացիների կյանքին ու առողջությանն սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Մարզպետը նշեց, որ Վայոց ձորի մարզպետարանը ևս տուժած ընտանիքներին ֆինանսական օժանդակություն կցուցաբերի:


