Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

01.04.2015

 2015 թվականի ապրիլի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային հանդիպում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի և աշխատանքային խմբի հետ: Վայոց ձորի կողմից մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի Եղեգնաձորի և Վայքի ղեկավարները: Իսկ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից մասնակցում էին ՕՔՍՖԱՄ-ի Հումանիտար ծրագրի Հայաստանի և Վրաստանի կոորդինատոր Աննա Պալոնկան, ԱՌՆ ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, նույն ծրագրի խորհրդատու Ռուզաննա Ստեփանյանը, “Ապավեն Համայնքներին” ԲՀԿ ծրագրի խորհրդատու Կարինե Գաբրիելյանը:
Մարզպետը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց այցելության համար: Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքներն ըստ փուլերի՝ օժանդակության ծրագրերով համայնքային բուժկետերի վերանորոգում, գույքավորում, բուժքույրերի վերապատրաստում, այնուհետ զարգացման ծրագրերով մարզի մի շարք համայնքներում գյուղմթերքի պահպանման սառնարանաների կառուցում: Ներկա փուլում իրականացվում է ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) ծրագիրը: Ներկայացվեց ,,Տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման,, ծրագրի իրականացման աշխատանքներում ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, ՀՀ Վայոց ձորի փրկարարական վարչության, ՀԿ սեկտորի, կամավորական խմբերի կողմից ցուցաբերված աջակցությունը: Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ դեռևս Վայք քաղաքի ղեկավար եղած տարիներին համագործակցել է գրասենյակի հետ, որը մարզի բնակչության համար շնորհակալ ու կարևոր նշանակության գործ է կատարել, շնորհակալություն հայտնեց հետագա համագործակցության պատրաստակամության համար և իր հերթին պատրաստակամություն հայտնեց՝ ամեն կերպ օժանդակելու մարզում իրականացվող զարգացման ցանկացած ծրագրի իրականացմանը և շարունակելիության ապահովմանը:

Քննարկումից հետո Արփիի հիմնական դպրոցում կազմակերպվեց տարհանման վարժանք և ԱՌՆ թեմայով վիկտորինա-մրցույթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00