Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը 24.02.2015
2015 թվականի փետրվարի 24-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի երկրորդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Օրակարգում ներառված էր .2014թ.-ի ներքին աուդիտի տարեկան հաշվետվության ներկայացումը: Հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկման ժամանակ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը որոշեց` 2014թ.-ի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությանը տալ հավանություն:

Հուշ- ցերեկույթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ 24.02.2015
Փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, նվիրված Խորհրդային Միության հերոս Վահիկ Լևոնյանին:Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ մշակույթի նախարարության ,,Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայությունը, որին աջակցել էին Վայոց ձորի մարզպետարանը , Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային մասնաճյուղը: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Արմեն Աբգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Մեծ հայրենականի մասնակից վետերաններ, զինվորականներ: Արփի համայնքի ղեկավարը: Միջոցառումը մեկնարկեց Վահիկ Լևոնյանին նվիրված Փառքի սրահում և շարունակվեց դահլիճում, ուր ներկայացվեց Մեծ հայրենականի պատմությունը և Վահիկ Լևոնյանի պատերազմական հերոսական ուղին: Միջոցառման ավարտին սրտի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատա

Ջերմուկում անցկացվել է ,,Ձնեմարդուկ-2015,, փառատոնը 23.02.2015
2014 թվականի փետրվարի 20-22-ը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ,,Ջերմուկի զարգացման կենտրոն,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է ,,Ձնեմարդուկ-2015,, ամենամյա փառատոնը, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցել են քաղաքի բնակիչները, քաղաք ժամանած տուրիստական խմբերը և հյուրեր՝ այլ մարզերից ու բնակավայրերից: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են ձմեռային խմբային խաղեր և մրցույթներ, հեծանվային զբոսաշրջություն՝ արշավ դեպի Ջերմուկի Ջրահարսի վարսեր ջրվեժ: Կազմակերպված սառցե և ձնե քանադակների մրցույթին մասնակցել են չորս քանդակագործներ և սիրողական շուրջ 80 թիմ: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մրցանակների հանձնում: Միջոցառման մշակութային մասում իրենց կատարումներով հանդես են եկել ,,Կարին,, ավանդական պարի համույթի և Ջերմուկի արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև շնորհալի անհատ կատարողներ:

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ 23.02.2015
2015 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Գլաձոր և Վերնաշեն համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Կրթական հաստատություններում այցելել է դասարաններ, խոսել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տնօրեններին ուղղված իր խոսքում կարևորելով՝ ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերը: Մարզպետը համայնքում այցելել է նաև համայնքային բուժկետեր, հետաքրքրվել համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով:
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից 23.02.2015
Փետրվարի 21-ին, ժամը 11.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի ,,Զանգեր,, կոչվող հատվածում տեղացած առատ ձյան պատճառով արգելափակված ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 28 արգելափակված ավտոմեքենա: Ութ քաղաքացի տեղափոխվել է Վայք քաղաք: Ժամը 13.00-ի դրությամբ ճանապարհահատվածը փակ է, կա դեռևս արգելափակված 12 ավտոմեքենա, որոնց ուղևորները գտնվում են Վայք քաղաքում: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Աղբյուրը՝ mta.gov.am, 22.02.2015

Մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 18.02.2015
Փետրվարի 18 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 1 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական մեկ գործը և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական երկու գործերը քննարկելու մասին հարցերը: Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց : Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները: