Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին  Վարգես Իսախանյանին

Վայոց ձորի մարզպետարանում հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին Վարգես Իսախանյանին 04.05.2015

2015 թվականի ապրիլի 30-ին քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հարգանքի միջոցառում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանի պատվին: Հանդիսավոր կերպով կենսաթոշակի ճանապարհելու նպատակով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Հարություն Սարգսյանը բարեմամաղթանքներ հղեց Վարդգես Իսախանյանին և նշեց, որ Վարդգես Իսախանյանն իր բազմամյա գործունեության և աշխատանքային բարձր պատասխանատվության համար արժանացել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրին: Գործընկերները նույնպես սրտառուչ բարեմաղթանքներ հնչեցրին: Մենք նույնպես միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և ասում՝ վաստակած հանգստի բարի վայելում:

Համերգ <<Երեխաները մեր ապագան են>> խորագրով

Համերգ <<Երեխաները մեր ապագան են>> խորագրով 30.04.2015

Ապրիլի 29-ին Եղեգնաձորի երաշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում տեղի ունեցավ համերգ > խորագրով: Մասնակցեցին դպրոցի բոլոր բաժիններում սովորող առաջին դասարանի թվով 46 աշակերտներ:

Կայացավ Հայրենական Մեծ պատերազմում տարած  հաղթանակի 70 ամյակին և Շուշիի  ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի  նիստը

Կայացավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի նիստը 29.04.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստում քննարկվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումերի շրջանակում մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագրերը: Քննարկվել են միջոցառումների հետ կապված կազմակերպչական հարցերը: Որոշվել է հնչած առաջարկությունների հիման վրա ընդլայնել նախատեսվող ծրագրերը և փոփոխություններ կատարել միջոցառումների կազմակերպման ժամանակացույցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու 29.04.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ հրավիրվել էր համատեղ խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, վերամշակող ընկերությունների ղեկավարներ, մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ: Իր բացման խոսքում նախարարը նշել է, որ այս խորհրդակցության հիմնական նպատակն է մթերումների սեզոնի մեկնակին ընդառաջ բոլոր կողմերի հետ քննարկել առկա ընթացիկ հարցերը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները հավաստիանան, որ այս տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու և առանց որևէ մտավախության ակտիվացնեն իրենց աշխատանքները: ,,Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի և, այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա,,-իր խոսքում շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հավելել է, որ այս հարցերը գտնվում են հանրապետության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և առաջիկայում վերամշակող ընկերությունների գործունեությունը խթանելու և նրանց կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով նախատեսվում է նաև քննարկում կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները` մեկ շուկայից կախվածությունը թուլացնելու և հնարավոր ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար: Անդրադարձ է կատարվել նաև բերքատվության ավելացման, ինչպես նաև բերքի որակի բարելավման հարցերին, որը նույնպես արտահանման ծավալների ընդլայնման տեսանկյունից դեռևս մեծ խոչընդոտ է: ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին հավաստել է, որ գյուղացիները բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն ունենա, և ընկերությունները պատրաստ են ապահովել ամբողջ բերքի իրացումը` շեշտելով մթերումների գնի և ժամկետների կարգավորման հարցերի կարևորությունը: Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ գինը որոշում է շուկան, որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք շահավետ գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար: Նախարարը խոսել է նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին` հորդորելով ակտիվացնել բերքի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը: Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն եղել է նաև Ազատեկ համայնքում, որտեղ ,,Հայկական միրգ,, ծրագրի շրջանակում հիմնվել են շուրջ 20 հեկտար բալենու, սալորենու, կեռասենու, նեկտարինի և ընկուզենու այգիներ: Ծրագրի հրավերով Հայաստան էր ժամանել նաև ֆրանսիացի մասնագետ, ով գյուղացիներին ներկայացրել է ընկուզենու մշակության տեխնոլոգիաների իրենց փորձը:Նախարարը նշել է, որ ծրագիրը բավականաչափ շահավետ և հատկապես արդյունավետ է փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Այն հնարավորություն է ընձեռում 12 տարի ժամկետով վարձակալության հանձնել իրենց պատկանող հողատարածքները, որտեղ բացառապես ծրագրի միջոցներով բարձրարժեք սորտի ծառատեսակներ են տնկվում, և արդյունքում ստացված շահույթի 25 տոկոսը հետ է վերադարձվում հողատարածքի սեփականատիրոջը: Բացի այդ, գյուղացիներն իրենք են աշխատում այդ նոր հիմնված այգիներում, որի դիմաց նույնպես վարձատրվում են: Իր կողմից կատարված ներդրումները հետ բերելուց հետո վարձակալող ընկերությունը պարտավորվում է գյուղացուն հետ վերադարձնել բերքատու այգին: Գյուղացիների հետ զրույցների ընթացքում նախարարը հորդորել է նրանց միավորվել և կոոպերատիվներ ստեղծել, ինչը կօգնի խնդիրներին համատեղ ջանքերով առավել հեշտ և արդյունավետ լուծումներ տալ: Աղբյուրը՝ minagro.am, 29.04.2015

Եղեռնի 100-ամյակին նվիրված  միջոցառումներ՝ Շատին համայնքում

Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Շատին համայնքում 28.04.2015

ՀՀ Վայոց ձոր մարզի Շատին համայնքը ևս անմասն չմնաց հայոց դարավոր ցավին և համայնքում Եղեռնի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին: Գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ շրջապատող սարերի լաջերին գրվեցին՝ 1915-2015թթ. Հիշում եմ և պահանջում, գյուղապետարանի գրադարանը կազմակերպեց ցուցահանդես, որում ներկայացվեցին հեղինակներ, որոնք զոհ են գնացել 1915թ. Ցեղասպանությանը և լույս ընծայվեց պատի թերթ ,,Հիշում եմ և պահանջում,, խորագրով: Ապրիլի 23-ին Շատինի գյուղապետարանի և դպրոցի աջակցությամբ կազմակերպվեց ջահերով երթ: Երթին մասնակցում էին համայնքի հարյուրավոր անդամներ: Մինչ երթը սկսելը բոլոր մասնակիցներին բաժանվեցին Հայոց Մեծ Եղեռնը խորհրդանշող ,,Անմոռուկներ,,: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը և Տերունական աղոթքով հարյուրավոր մոմեր վառվեցին նրանց հոգիների հանգստության համար: Միջոցառումները եզրափակվեցին ապրիլի 24-ի երեկոյան, համայնքը շրջապատող սարերի գագաթներին հիշողություն խորհրդանշող կրակներ վառելով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը՝  Վայոց ձոր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը՝ Վայոց ձոր 28.04.2015

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային խմբով նախ մասնակցել է Խորհրդային Միության հերոս, վայոցձորցի (ծննդավայրը՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Գնիշիկ) Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ամենամյա հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, ապա այցելել է Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտ և լողավազան, ծանոթացել տիրող իրավիճակին: Այնուհետ մարզպետն ու նախարարը դիտել են հուշամրցաշարի առաջին խաղը: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 14 թիմեր: Նախարարի հաջորդ կանգառը մարզպետարանի նիստերի դահլիճն էր, ուր հանդիպում կայացավ սպորտի բնագավառի մարզային ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրացվեցին սպորտ դահլիճները մարզական գույքով ապահովելու, կառույցները վերանորոգելու հարցեր: Նախարարն էլ իր հերթին բարձրացրեց ֆիզկուլտուրայի դասաժամերը պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցը՝ որպես աճող սերնդի առողջ ապրելակերպի ապահովման գրավական: Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Գաբրիել Ղազարյանին Վայոց ձորի մարզի հանդեպ դրսևորած ուշադրության համար և նշեց. որ ինքը խիստ հետաքրքրված է մարզում ֆիզիկական դաստիարակության վիճակով և այսուհետ այդ խնդիրը կլինի իր ուշադրության և հսկողության ներքո: Նշվեց, որ հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվի առաջիկայում Վայոց ձորում մարզական կյանքն աշխուժացնելու նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը Հայաստանի Հանրապետության մարզական հանրագիտարանով և մարզահագոստով պարգևատրեց ,,Ամենախելացին,, հեռուստամրցույթում մարզական գիտելիքներով աչքի ընկած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Եղյանին: Վերջում նախարարն ու մարզպետն այցելեցին Վայք, Ջերմուկ և Մալիշկա համայնքների մանկապատանեկան մարզադպրոցներ և մարզադաշտ, ինչպես նաև շրջայց կատարեցին Ջերմուկի ճոպանուղու տարածքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:58:02