Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 19.05.2015
Վայոց ձոր մարզի բուժհաստատություններում կանխարգելիչ շիճուկների և պատվաստանյութերի մնացորդների վերաբերյալ՝ 18.05.2015թ. դրությամբ.
Կայացավ քաղաքացիների 2015 թվականի մայիս ամսվա ընդունելությունը 18.05.2015
2015 թվականի մայիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 71 քաղաքացի, ընդունելության էին եկել 77-ը: Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 73 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 4-ը դիմել էին այլ հարցերով՝ աշխատանքի տեղավորման հարցով՝ 1, նպաստի հարցով՝ 1, բնակարանի հատկացման հարցով՝ 1 և ոռոգման ջրի խողովակաշարի հետ կապված խնդիրներով՝ 1 քաղաքացի: Այլ հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին պատասխանելու նապատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվառել վերը նշված հարցերը, ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին:
Հայտարարություն 18.05.2015
Սույն թվականի մայիսի 20-ին, ժամը՝ 11:30-ին, Օքսֆամը և <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ն Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) և Օքսֆամի կողմից ֆինանսավորվող <<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը>> ծրագրի շրջանակներում, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Վայոց ձորի...

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ 18.05.2015
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն իր դռներն էր բացել այցելուների առջև: Մշակութային այդ գեղեցիկ միջոցառմանը անմասն չմանացին նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և մայիսի 16-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում իրենց երաժշտական ողջույնով միացան > խորագիրը կրող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվող միջոցառումներին, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի 70-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձերին:

Կարկտահարություն՝ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Չիվա և Ռինդ համայնքներում 18.05.2015
2015 թվականի մայիսի 15-ին, ժամը` 16.00-16.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի տարածքում տեղացել է կարկուտ, որի պատճառով տուժել են Աղավնաձորի, Ռինդի և Չիվայի համայնքների խաղողի ու պտղատու այգիներն, ինչպես նաև հացահատիկի և բանջարային մշակաբույսերի սածիլված ցանքատարածությունները:
Այսօր > հյուրանոցում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո մշակված Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունը ներկայացվել է գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների և մասնավոր հատվածի ու ՀԿ-ների ներկայացուցիչներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր բացման խոսքում նշել է. <<Կլիմայի փոփոխությունը մարդկության առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատ


