Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԲԱՆՈՒՄՆԵՐ ՝ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ

Հանդիպում նվիրված առողջապահության ոլորտի հիմնախնդիրների քննարկմանը 13.11.2015
Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ առողջապահական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հանդիպում: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության խնդիրներից է առողջ հասարկություն ունենալը, ուստի առողջապահությունը այն կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մշտապես գտնվում է մեր պետության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի արտահիվանդանոցային բաժնի ղեկավար Ե. Էլիբեկյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի մասնագետ Ս. Սմբատյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խ. Գևորգյանը, վարչության պետի տեղակալ Ս. Շահբազյանը, մարզի բուժ.հաստատությունների տնօրենները: Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգալման նպատակով անցկացվող տարիքային սքրինինգային իրավիճակը, խոսվեց մարզի բուժհաստատություններում կանխանգելիչ շիճուկների, պատվաստանյութների ձեռքբերման և պատվաստումների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականնների կատարման ընթացքի մասին:

Համագործակցություն, ի շահ ներառական կրթության 12.11.2015
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում մասնակցությամբ Beeline ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինի, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանի բացվեց ,,Երեխաների զարգացման անկյուն,, կենտրոնը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք ասացին Անդրեյ Պյատախինը, Լուսինե Սիմոնյան, Արփիար Ղազարյանը և այլք: Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը շնորհակալանքի և երախտագիտության խոսք հղեց ,,Երեխաների զարգացման անկյուն,,կենտրոնի հիմնադիրներին: Նշենք, որ երեխաների զարգացման անկյունը համալրվել է

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 12.11.2015
2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը 11.11.2015
2015 թվականի նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ՝ Գևորգ Էմինին և Վահագն Դավթյանին: Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 102-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 44-ը։ Մրցութային ժյուրիի կազմում էին ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ծրագրի հեղինակ, փառատոնի ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը, ժյուրիի անդամներ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անի Քոչարյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Աիդա Ղազարյանը, Վայոց ձորից՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, նույն աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: Բացման խոսքով
Հայտարարություն 10.11.2015
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի կունենա Գյուղական համայնքների 5-րդ համաժողովը, հետևյալ օրակարգով :