Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ նվիրված Վայոց ձորի մարզում ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզ հիվանդությունների անվճար բժշկական հետազոտություն իրականացնելու ծրագրի հարցերին

17.02.2016

 Փետրվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ԱՄՔՈՐ Հայաստան կազմակերպության (Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե) Հակաթրաֆիքինգային և առողջապահական ծրագրերի համագարկող Վիկտորիա Ավակովայի և բժշկական ծրագերի ղեկավար Նարինե Վարդապետյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:
ԱՄՔՈՐ Հայաստան կազմակերպությունը Վայոց ձորի Շատին, Մալիշկա, Աղավնաձոր և Արենի համայնքների առողջության կենտրոններում նախատեսում է իրականացնել նշված առողջության կենտրոնների կողմից սպասարկվող համայնքների բնակիչների ՄԻԱՎ/ՁԻԱՀ և տուբերկուլոզ հիվանդությունների անվճար բժշկական հետազոտություն: Նշված հիվանդությունների հայտնաբերման դեպքում հիվանդներին կտրամադրվի նաև անվճար դեղորայք:
Մարզպետ Հ. Սարգսյանը քննարկման ընթացքում նշեց, որ ծրագրի իրականացման կարևոր գործոններից մեկը բնակչության շրջանում տեղեկատվության տարածումն է և իրազեկման մակարդակի բարձրացումը: Մարզպետը ողջունեց ծրագրի իրականացման գաղափարը և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ծրագրի իրագործման հարցում:
Տեղեկացնենք, որ ծրագիրը Վայոց ձորի մարզում մեկնարկում է փետրվարի 25-ին, որից հետո, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, նշված համայնքների բնակիչները հնարավորություն կունենան մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամսվա վերջն անցնել վերոնշյալ հիվանդությունների անվճար բժշկական հետազոտություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34