Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի պատվիրակության այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

ՌԴ Արխանգելսկի պատվիրակության այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 02.02.2015

ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանում էր գտնվում Արխանգելսկի մարզի պատվիրակությունը` նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև մարզի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկի օդանավակայանի տնօրեն Վահե Պետրոսյանը, ,,Տաշիր,, հոլդինգի Արխանգելսկի մասնաճյուղի ղեկավար Արտյոմ Ստեփանյանը: Հունվարի 29-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Քննարկվեցին մարզերի միջև համագործակցության ներկա վիճակը, ստորագրված Համաձայնագրի կատարման ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Շնորհավորելով մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նահանգապետի տեղակալ Ա. Անդրոնովը բարձր գնահատեց արդեն ձևավորված գործընկերությունը, մասնավորապես կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

Արմեն Երիցյանը Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում

Արմեն Երիցյանը Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում 02.02.2015

Հունվարի 30-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Վայոց ձորի մարզ: Նախարարը մասնակցեց Վայոց ձորի մարզխորհրդի նիստին, այնուհետև, ամփոփելով նիստի աշխատանքները, Ա. Երիցյանն այցելեց սահմանամերձ գյուղեր՝ Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Սերս և Բարձրունի: Տեղում զրուցելով համայնքների բնակիչների հետ և ծանոթանալով նրանց առաջ քաշած հիմնախնդիրներին՝ ՏԿԱԻ նախարարը, հենց տեղում առաջարկելով մի շարք լուծումներ, խոստացավ քննարկման ներկայացնել և լուծումներ գտնել նաև բարձրացրած մյուս հարցերի համար՝ սահմանամերձ գյուղերն առավել ամրապնդելու, նրանց անվտանգության և բարեկեցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ  ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը

ՀՀ ՏԿԱԻ նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը 30.01.2015

2015 թվականի հունվարի 30-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 1. ,,Մարզում ամառային զորակոչի արդյունքների և ձմեռային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին,,: 2 . ,, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժիների պետերի հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին,,: 3. ,, ՀՀ օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին,,: Հայտարարություններ 1. ,,Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ,,: Առաջին հարցի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկանԵղեգնաձորի և Վայքի տարածքային զինկոմներ Արմեն Սարգսյանը և Կամո Հակոբջանյանը: Այնուհետ ելույթ ունեցավ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ պաշտպանությա

Միջոցոռումներ նվիրված Բանակի օրվան

Միջոցոռումներ նվիրված Բանակի օրվան 29.01.2015

Բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել մարզկենտրոն Եղեգնաձորի ավագ դպրոցում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, Երկրապահ կամավորների միության, մարզի տարածքային զինկոմիսարիատի, ոստիկանության մարզային վարչության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զինվորներ: Ողջունելով ներկաներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը շնորհավորեց բոլորին` Բանակի օրվա կապակցությամբ և նշեց, որ Հայոց հաղթանակած բանակն այսօր առավել մարտունակ է, որի պահպանումն ու հզորացումը բոլորիս պարտքն է, ինչի ապացույցն այս ոգու արիության դասն է: Դպրոցի աշակերտների ուժերով ներկայացված ցերեկույթին հնչեցին հայրենիքին, բանակին, հայ զինվորին ձոնված հայրենասիրական տողեր ու երգեր: Նշենք, որ աշակերտները հադիսավոր երդումով համալրեցին պատանի երկրապահների շարքերը: Նրանց, Հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի և Պատանի երկրապահներ կազմակերպությանն անդամագրվելու կապակցությամբ, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի անունից պատվոգրեր հանձնեց ԲԿ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը: Հայոց ազգային բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի և բանակաշինության գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի անունից պատվոգրով պարգևատրվեցին Երկրապահ կամավորական միության մի խումբ անդամներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանին, ՀՀ ԶՈՒ վետերանների, Եղեգնաձորի երկրապահ կամավորների միության բաժանմունքին, Եղեգնաձորի ավագ դպրոցին տոնի առթիվ պատվոգրեր հանձնեց Եղեգնաձորի տարածքային վետերանների խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Պետրոս Առաքելյանը: Հայոց բանակի զորության ու պահպանության համար աղոթքով առ Աստված և օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ով որպես միջոցառման կազմակերպիչ արժանացավ 4-րդ ԲԿ հրամանատարի շնորհակալագրին: Հավելենք, որ մարզի հանրակրթական և արվեստի բոլոր դպրոցներում կազմակերպվել են նույն կարգի հանդիսություններ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը  Բանակի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 27.01.2015

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: 2015 թվականին բոլորում է Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում, միևնույն ժամանակ կոչում մեծ պատասխանատվության՝ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնող ազգի քաջարի զավակների հանդեպ, զինվորից մինչև հրամանատար: Բոլորս գիտենք, որ Հայկական բանակի կազմավորման տարեգրությունն անմիջականորեն կապվում է Արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի ազատության համար մղված պայքարի հետ և, այսօր արժանիորեն մեր բանակը կրում է Արցախյան ազատամարտի հաղթանակի դափնին, որն ուժ ու կորով, հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հաստատակամություն է հաղորդում հայոց բանակի զինվորներին և բանակի շարքերը համալրող նորակոչիկներին: Սիրելի հայրենակիցներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, մենք լավ ենք գիտակցում խաղաղության գինը և անսահման հոգատարությամբ ենք վերաբերում զինվորական հագուստ կրող յուրաքանչյուր ծառայողի, որպես երախտագիտություն մեր խաղաղ կեցության ու կյանքի բնականոն գործունեության: Հայ զինվոր, քեզ ամուր առողջություն, ամրակուռ բազուկ, անսասան կամք, հոգու արիություն: Հայոց բանակի սպաներ և գեներալներ, ձեզ մտքի սլացք, սրատեսություն և ռազմական իմաստնություն: Փառք ու պատիվ Ձեզ, հայոց բանակի Արծիվներ: Թող խաղաղությամբ բացվեն ձեր բոլոր արշալույսները, իսկ մայրամուտներն անդորր բերեն ձեզ: Աստված պահապան Հայոց բանակին:

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2014 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվեցին արտակարգ իրավիճակների բնագավառի 2014 թվականի գործունեության արդյունքները 27.01.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2014 թվականի գործունեության արդյունքները: Ամփոփիչ խորհրդակցությունը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության,Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38