Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

06.06.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ:
Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության ներկայացուցիչները մարզպետարանի քաղաքաշության վարչությունում կատարել են քաղաքաշինական գործունեության 1 տարվա (2015թ. մասիս-2016թ. մայիս) ընթացքում իրականացրած աշխատանքների ուսումնասիրություն, ինչպես նաև ներկայացրեց մարզում ընթացող շին-վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը հաղորդեց, որ Վայքի բուժմիավորում այսուհետ գործելու է հեմոդիալիզային ծառայության բաժանմունք, որի առիթով մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց՝ հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդների սպասարկման հարցում ցուցաբերվի ամենայն զգուշություն, որպես մարզում իրականացվող նոր տեսակի բուժսպասարկում:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը նշեց, որ դպրոցներում ավարտվել են փոխադրական քննությունները, իսկ միասնական քնություններն ընթանում են սահմանված նորմերով:
Իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը նշեց, որ խմբագրման նպատակով ետ են վերադարձվել մի քանի համայնքների ավագանիների որոշումները, որոնք չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին:
Մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ պատշաճորեն կազմակերպել մարզի դպրոցական երեխաներին ամառային հանգստի ճամբարներ ուղարկելու հարցը:
Խորհրդակցության ավարտին մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարություններ ստացան, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09