Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում

07.06.2016

  2015 թվականին Վայոց ձորի մարզ ՀՀ վարչապետի այցի ժամանակ Գետափ համայնքի բնակիչների կողմից բարձրացվեց  հեմոդիալիզի ծառայության մարզային բաժանմունքի ստեղծման հարցը, որի ուղղությամբ նախորդ տարիներին մարզում քայլեր էին ձեռնարկվել: Հարցի լուծումը չուշացավ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ եղան հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին:
Հունիսի 6-ին Վայոց ձորի մարզի <<Վայքի բուժական միավորում>> ՓԲԸ-ում գործարկվեց հեմոդիալիզային ծառայության բաժանմունքը: Նույն օրը բաժանքմունքում սպասարկվել են 3 հիվանդներ, իսկ ընդհանրապես հեմոդիալիզային ծառայությունից կօգտվեն մարզի 6 բնակիչներ՝ Թաթուլ Մալխասյանը, Խաչատուր Խաչատրյանը, Արսեն Գալստյանը, Հերիքնազ Ալքամյանը, Մարտիկ Մկրտչյանը և Մուշեղ Նազարյանը: Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նշված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը կիրականացվի պետական պատվերի շրջանակում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28