Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայողին

07.06.2016

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ապրիլյան քառօրյա կռիվներում վիրավորված զինծառայող, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի բնակիչ Էդիկ Մասիսի Մարտիրոսյանին և զիվորի հորը՝ Մասիս Մարտիրոսյանին: Սրտառուչ զրույցի ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մարտիրոսյանին նման հայրենասեր որդի դաստիարակելու համար, իսկ Էդիկ Մարտիրոսյանին մաղթեց արագ ապաքինում: Մարզպետը հետաքրքրվեց Էդիկի բուժման ընթացքով: Էդիկը նշեց, որ բուժվել է Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ նրա նկատմամբ հանդես է բերվել հոգատար ու ջերմ վերաբերմունք: Այժմ Էդիկ Մարտիրոսյանը գտնվում է մայրական խնամքի շրջանում, որից հետո կրկին բուժզննում կանցնի զինվորական հոսպիտալում և կմեկնի Արցախ՝ միանալու զինվոր ընկերներին և շարունակելու կիսատ մնացած ծառայությունը:
Մասիս Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, ցուցաբերած ֆինանսական և հոգեբանական աջակցության համար: Մարզպետն էլ իր հերթին նրանց ընտանիքին մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Մնում է մաղթել Էդիկ Մարտիրոսյանին և հայոց բանակի բոլոր զինվորներին բարի ու խաղաղ ծառայություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28