Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ 23.02.2015

2015 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Գլաձոր և Վերնաշեն համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Կրթական հաստատություններում այցելել է դասարաններ, խոսել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տնօրեններին ուղղված իր խոսքում կարևորելով՝ ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերը: Մարզպետը համայնքում այցելել է նաև համայնքային բուժկետեր, հետաքրքրվել համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով:

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից 23.02.2015

Փետրվարի 21-ին, ժամը 11.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի ,,Զանգեր,, կոչվող հատվածում տեղացած առատ ձյան պատճառով արգելափակված ավտոմեքենաներից դուրս են բերել ևս 28 արգելափակված ավտոմեքենա: Ութ քաղաքացի տեղափոխվել է Վայք քաղաք: Ժամը 13.00-ի դրությամբ ճանապարհահատվածը փակ է, կա դեռևս արգելափակված 12 ավտոմեքենա, որոնց ուղևորները գտնվում են Վայք քաղաքում: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Աղբյուրը՝ mta.gov.am, 22.02.2015

Մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

Մարզպետի նախագահությամբ տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը 18.02.2015

Փետրվարի 18 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 1 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական մեկ գործը և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական երկու գործերը քննարկելու մասին հարցերը: Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց : Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

Աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 18.02.2015

2015 թվականի փետրվարի 17-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 1. Դպրոցներում արձանագրված իրավախախտումների մասին, 2. Տարիֆիկացիոն ցուցակների կազմման և ներկայացման մասին, 3. 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի անցկացման մասին, 4.Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու մասին , 5.Միջնաժամկետ ծախսային ծրագրի համար տվյալների տրամադրում: Հայտարարություններ՝ ա) Քաղպաշտպանության պլանների և ժամանակացույցի մասին, բ)Շախմատ առարկայի դասավանդման համար նոր ուսուցիչներ վերապատրաստելու մասին: Դպրոցներում արձանագրված իրավախախտումների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Տարիֆիկացիոն ցուցակների կազմման և ներկայացման, 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի անցկացման, Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու մասին հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նույն վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը ներկայացրեց Միջնաժամկետ ծախսային ծրագրի համար տվյալների տրամադրման հարցը: Վերը նշված հայտարարություններով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և ՀՀ շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հարություն Սարգսյանն զգուշացրեց կրթական հաստատությունների ղեկավարնեին՝ գործունեության ընթացքում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և նշված հարցերի կատարման գործում ցուցաբերել ամենայն պատասխանատվություն:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը 17.02.2015

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված պաշտոնավարման 100 օրվան և 2014 թ-ի մարզպետարանի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, ,,Վարդաձոր,, և ,,ԱգրոԿամուրջ,, ամսաթերթերի խմբագիրները և մարզում գործող ,,Երիտասարդ ընտանիքների աջակցության կենտրոն,, , ,,Երտասարդ սերունդ,, , ,,Հույս-98,, , ,,Հայ Օգնության միություն,, , ,,Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն,, հասարակական կազմակերպությունների նախագահներ և ներկայացուցիչներ: Մարզպետը համառոտ ներկայացրեց իր գործունեությունը պաշտոնավարման 100 օրվա ընթացքում և 2014 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործունեության արդյունքները: Հարություն Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա ծանոթացել է

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի փետրվար ամսվա ընդունելությունը 16.02.2015

2015 թվականի փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 125 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Ընդունելության եկած 122 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 3-ը դիմել էին այլ հարցերով՝ խմելու և ոռոգման ջրի մատակարարման որակի բարելավման խնդրանքով: Բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել հարցերը, օրենքով նախատեսված ժամկետներում պատասխանել այցելուների հարցերին և առաջարկել համապատասխան կազմակերպությունների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել խնդիրները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38