Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   Գրական-երաժշտական ցերեկույթ  նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին 27.02.2015

Վայքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված հայ մեծանուն և տաղանդաշատ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Վայքի հիմնական դպրոցի կողմից, կազմակերպիչ՝ Հայարփի Մարգարյան: Հնչեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, հանդիսատեսի հոգում արթնացնելով 70-ականների վառ ու լուսավոր հիշողություններ: Մասնակիցները ներշնչված էին բաբաջանյանական թովիչ հնչյունների ելևէջներով: Ներկայացված ստեղծագործությունների ունկնդրումը հանդիսատեսի մոտ ևս մեկ անգամ հաստատեց Բաբաջանյանի ստեղծագործական տաղանդի անսահմանությունը և ներաշխարհի անեզրությունը: Միջոցառման ամփոփիչ խոսքում դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը կարևորեց դպրոցականների դաստիարակության գործում հայ երգի դերն ու նշանակությունը, միտքը հաստատելով Առնո Բաբաջանյանի անկեղծ խոստովանությամբ. ,,Ինչ էլ գրեցի, ստացվեց հայեցի...,,

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 25.02.2015

Փետրվարի 24-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Ջերմուկ ավտոճանապարհին <<ՈւԱԶ>> մակինշի ավտոմեքենան խափանվել է և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն <<ՈւԱԶ>> մակնիշի 34 VD 033 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են Վայք-Սարավան ավտոճանապարհի 10-րդ կմ (Ջերմուկի խաչմերուկ), որտեղից հարազատները նրանց տեղափոխել են Ջերմուկ քաղաք: Աղբյուրը՝...

Մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 24.02.2015

2015 թվականի փետրվարի 24-ին Վայոց ձորի մարզում մեկնարկեց դպրոցականների փուլը՝ հայոց լեզվի իմացության ստուգումով: Օլիմպիադայի մեկնարկի կապակցությամբ դպրոցականներին ողջունեց և հաջողություններ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մասնակիցներին ներկայացրեց առարկայական օլիմպիադայի մարզային կազմկոմիտեի կազմը, ծանոթացրեց օլիմպիադայի անցկացման կարգին: Ընդհանուր առմամբ օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու իրավունք են նվաճել մարզի 41 դպրոցների շուրջ 800 աշակերտներ: Ըստ կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան կանցկացվի 16 առարկաներից: Իսկ այսօր հայոց լեզվի օլիմպիադային մասնակցել է 105 աշակերտ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական  նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը 24.02.2015

2015 թվականի փետրվարի 24-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի երկրորդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Օրակարգում ներառված էր .2014թ.-ի ներքին աուդիտի տարեկան հաշվետվության ներկայացումը: Հաշվետվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկման ժամանակ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը: Նիստը որոշեց` 2014թ.-ի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությանը տալ հավանություն:

Հուշ- ցերեկույթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ

Հուշ- ցերեկույթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ 24.02.2015

Փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, նվիրված Խորհրդային Միության հերոս Վահիկ Լևոնյանին:Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ մշակույթի նախարարության ,,Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայությունը, որին աջակցել էին Վայոց ձորի մարզպետարանը , Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային մասնաճյուղը: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Արմեն Աբգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Մեծ հայրենականի մասնակից վետերաններ, զինվորականներ: Արփի համայնքի ղեկավարը: Միջոցառումը մեկնարկեց Վահիկ Լևոնյանին նվիրված Փառքի սրահում և շարունակվեց դահլիճում, ուր ներկայացվեց Մեծ հայրենականի պատմությունը և Վահիկ Լևոնյանի պատերազմական հերոսական ուղին: Միջոցառման ավարտին սրտի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատա

Ջերմուկում անցկացվել է  ,,Ձնեմարդուկ-2015,, փառատոնը

Ջերմուկում անցկացվել է ,,Ձնեմարդուկ-2015,, փառատոնը 23.02.2015

2014 թվականի փետրվարի 20-22-ը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ,,Ջերմուկի զարգացման կենտրոն,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է ,,Ձնեմարդուկ-2015,, ամենամյա փառատոնը, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը: Միջոցառմանը ակտիվորեն մասնակցել են քաղաքի բնակիչները, քաղաք ժամանած տուրիստական խմբերը և հյուրեր՝ այլ մարզերից ու բնակավայրերից: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են ձմեռային խմբային խաղեր և մրցույթներ, հեծանվային զբոսաշրջություն՝ արշավ դեպի Ջերմուկի Ջրահարսի վարսեր ջրվեժ: Կազմակերպված սառցե և ձնե քանադակների մրցույթին մասնակցել են չորս քանդակագործներ և սիրողական շուրջ 80 թիմ: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մրցանակների հանձնում: Միջոցառման մշակութային մասում իրենց կատարումներով հանդես են եկել ,,Կարին,, ավանդական պարի համույթի և Ջերմուկի արվեստի դպրոցների սաները, ինչպես նաև շնորհալի անհատ կատարողներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38