Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԳՆ առաջին տեղակալը Վայոց ձորի մարզում մասնակցել է անասնաբուժական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը

ՀՀ ԳՆ առաջին տեղակալը Վայոց ձորի մարզում մասնակցել է անասնաբուժական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը 13.02.2015

2015 թվականի փետրվարի 13-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն մարզում անասնաբուժության ոլորտի խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությունը կազմակերպվել էր,,Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում,, ծրագրով իրականացվող միջոցառումների շրջանակում: Խորհրդակցությանը մասնակցում էին ,,Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն,, ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը, ՀՀ ԳՆ մարզային ծառայությունների ղեկավարները, մարզի համայնքներ ղեկավարներ, անասնաբույժներ և տեսուչներ: Գրիշա Բաղիյանը ներկայացրեց անասնաբուծության ոլորտում 2014 թվականին Վայոց ձորի մարզում գրանցված արդյունքները, ոլորտում նկատվող դրական միտումները և նշեց, որ նախատեսվում է պահպանել այդ ցուցանիշը նաև 2015 թվականին: Նշված արդյունքի համար կարևոր հանգամանք համարեց անասնաբույժների պարտականությունների պատշաճ կատարումը:

Կայացավ մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2015 թվականի առաջին նիստը

Կայացավ մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2015 թվականի առաջին նիստը 13.02.2015

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, Վայոց ձորի մարզպետ, խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդի բոլոր անդամները: Նիստում քննարկվեց և հաստատվեց խորհրդի 2015 թվականի ծրագիրը: Մանրամասնորեն քննարկվեց առաջին եռամսյակի գործողությունների պլանը: Առաջարկվեց ստեղծել խորհրդին կից երեք աշխատանքային խմբեր՝ մարզամշակութային, սոցիալական, ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակությանն հարցերի, որոնցում ներգրավված կլինեն մարզի ակտիվ երիտասարդներ: Հաստատվեցին նաև աշխատանքային խմբերի 15 անդամները: Քննարկվեցին նաև մարզի երիտասարդության մարզական և սպորտային կյանքի պասիվության պատճառները և ակտիվացմանն ուղղված գործողությունները: Խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանն առաջարկեց մարզի երեք փոխքաղաքապետերին՝ օգոստոս ամսին կայանալիք 6-րդ համահայկական խաղերին պատշաճ մասնակցություն ցուցաբերելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ կատարել:

,,Ռուսական արջուկ,, և ,,Մեղու,, մրցույթների վայոցձորյան մասնակիցներն ստացան մասնակցության վկայականներ և խրախուսական մրցանակներ 13.02.2015

 2015 թվականի փետրվարի 11-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում կայացավ ,,Այբ,, կրթական հիմնադրամի կողմից կազակերպված ,,Ռուսական արջուկ,, և ,,Մեղու,, մրցույթների Վայոց ձորի դպրոցների 927 մասնակիցներից շուրջ 40 աշակերտների մասնակցության վկայականների և խրախուսական մրցանակների ու նվերների հանձնումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Աշակերտներին և նրանց ծնողներին ողջունեց և գալիք...

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ 11.02.2015

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում ,,Հիշում եմ և պահանջում,, կարգախոսի ներքո Հայաստանում և արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր 11.02.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները: Քննարկվել են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին: Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է մարզպետարանների արդյունավետ աշխատանքը և հանձնարարել ՀՀ մարզպետներին` բարձրացված խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի  1-ին նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 1-ին նիստը 11.02.2015

2015 թվականի փետրվարի 11-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 1-ին նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր 2015թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38