Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստ

28.06.2016

  2016 թվականի հունիսի 28-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Հորսի հիմնական դպրոց>>, <<Արտաբույնքի միջնակարգ դպրոց>>, <<Հռիփսիմե գյուղական ԲԱ>> ՊՈԱԿ-ներում, <<Ջերմուկի ԱԿ>>ՓԲԸ-ում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Մելս Հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին՝ ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2.Կազմակերպությունների տնօրեններին՝  Աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունները և խախտումները սեղմ ժամկետներում վերացնել և 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ: Պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայություններն իրականացնել նախատեսված ամբողջական ծավալով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28