Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց մարզից անհետ կորած ազատամարտիկների հարազատներին

29.06.2016

 Հունիսի 29-ի՝ Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհայտ կորած Արթուր Դավթի Գալստյանի հարազատները, ՌԴ-ում գտնվելու պատճառով):
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Եղեգնաձորի և Վայքի զինկոմները, Բարձրունի համայնքի ղեկավարը, երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը հնչեցրեց անհետ կորած տղաների անունները, նշեց, որ բոլորիս պարտքն է հարգել 1990-ականներին հայրենյաց սահմաններում թշնամու դեմ մարտնչող և մինչ այսօր անհետ կորած ազատամարտիկների պայծառ հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհետ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, նշելով, որ հասկանում են՝ թե որքան դժվար է յուրաքանչյուր բացվող առավոտ սպասումով նայել հարազատ որդու կամ եղբոր ետդարձի ճանապարհին: Սակայն պետք է մխիթարվել այն մտքով, որ նրանք դարձել են հավերժի ճամփորդներ և նրանց հիշատակը միշտ վառ է մնալու իրենց հայրենակիցների հիշողություններում:
Ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության և ֆինանսական օժանդակության համար: Ի պատասխան նրանց շնորհակալության, մարզպետը նշեց, որ անհետ կորած ազատամարտիկների ընտանքիների հանդեպ հոգատար վերաբերմունքը պետականորեն է ցուցաբերվում և հավելեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետն ու մարզպետարանի բոլոր  աշխատակիցները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինելու անհայտ կորածների ընտանիքներին:
Հանդիպումից հետո մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի գլխավորությամբ հանդիպման մասնակիցներն ուղևորվեցին եղեգնաձորյան եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28