Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բռնցքամարտի հուշամրցաշար նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

29.06.2016

 Հունիսի 28-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և  Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին թվով 152 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից:
Ինչպես նշեց Կ. Մարտիրոսյանը, Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ 3 տարի և երեխաների շրջանում նշված  սպորտաձևի նկատմամբ սերն ու հետաքրքվածությունը գնալով աճում է:
Հարկ է նշել, որ Վարդան Վարդանյանի անվան հուշամրցաշարը կրելու է ամենամյա բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28