Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հոկտեմբերի 13-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220ԿՎ բարձրավոլտ էլէկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի շրջանակում հանրային լսումներ, ազդակիր անձանց համար: Քննարկվեց կառուցվող ծրագծի 4-րդ հատվածի վերաբնակեցման գործողության պլանը: Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 13.10.2015
2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 122 քաղաքացի, ընդունելությանէին եկել 129-ը : Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 122 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 5 քաղաքացիներ, հիմնականում մանկավարժական կրթությամբ, դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` անձնական խնդիրներով: Նշված հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին:

Համերգ <<Հորդանանի մշակույթի օրերը Հայաստանում>> ծրագրի շրջանակում 13.10.2015
,,Հորդանանի մշակույթի օրերը Հայաստանում,, մեկշաբաթյա ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում հանդիսատեսին մատուցվեց ազգագրական երգ ու պար ,,Ռամտա,, երիտասարդական խմբի կատարմամբ: Փոքրիկ բեմադրությունների միջոցով հանդիսատեսը ծանոթացավ Հորդանանի ժողովրդի հողագործության, բերքահավաքի, ինչպես նաև Հորդանանում հյուրընկալության ծիսակարգերին: Նշենք, որ համույթը հիմնադրվել է Հորդանանի հյուսիսային Ալ Ռամտա քաղաքում, իսկ ներկայումս այն իր գործունեությունն է ծավալում Հորդանանի Հաշիմյան Թագավորության մշակույթի նախարարության հովանու ներքո: Համույթը ձգտում է ինքնարտահայտվել, խրախուսել, զարգացնել և պահել Հորդանանի ժառանգությունն ու մշակույթը, ինչպես նաև ներկայացնել իր երկրի մշակույթը ոչ միայն Ալ Ռամտա քաղաքում, այլև ողջ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում և աշխարհի մյուս բեմերում: Միջոցառման ընթացքում անցկացվեց հորդանանցի ավանդական ազգային նորաձևության դիզայներ Մարիամ Մահանի Մուրադիսի հեղինակած տարազների ցուցադրումը: Նրա հագուստներում առկա են ասեղնագործության տարրեր` վառ և գունագեղ գործվածքների գեղեցիկ համադրությամբ: Համերգի ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին գեղեցիկ համերգի համար և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի անունից շնորհակալագիր հանձնեց ստեղծագործական խմբին: Ստեղծագործական խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուրընկալության համար` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հոդանանի թագավորությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Հարկ է նշել, որ եղեգնաձորցի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ, սիրով և բուռն ծափերով ընդունեց Հոդանանից ժամանած մեր բարեկամներին:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 12.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցության սկսելը, մարզպետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից 10.10.2015 թվականի արտահերթ նիստում հաստատած 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և տվեց համապատասխան հանձնարարություններ: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզպետը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ ամենօրյա հսկողություն իրականացնել հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների որակին, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել խաղողի մթերումների գործընթացը: Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով:

Հանդիպում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում ծառայող վայոցձորցի ժամկետային զինծառայողների ծնողների հետ 09.10.2015
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի հանդիպումը, կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած վայոցձորցի 25 զինծառայողների ծնողների հետ: Հանդիպումն իրականացել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ: Միջոցառումն սկսվեց ՀՀ Օրհներգով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց զինվորների ծնողներին հայրենասեր զավակներ դաստիարակելու համար և կարևորեց հայրենիքին պարտքը տալու սրբազան գործում նրանց զավակների պատվախնդրորեն ծառայելու փաստը: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ծառայության մեջ գտնվող վայոցձորցի զինվորների և ծնողներին հանդիպման համար ընձեռած հնարավորության և նրանց նկատմամբ դրսևորած հոգատարության համար: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը երախտագիտություն հայտնեց զինծառայողների ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար և շնորհակալագրեր հանձնեց նրանց: Գեներալն իր խոսքում նշեց, որ հայոց բանակի մարտունակությունը շատ բարձր է և սահմանային լարվածությունը թուլացել է բանակի կողմից զսպիչ գործողությունների իրականցման արդյունքում ու հավելեց, որ հենց այս զինվորների հերոսական մասնակցությամբ են իրականացվում այդ գործողությունները: Շնորհակալության խոսքով հանդես եկավ շարքային զինծառայողի հայր Արմեն Հարությունյանը: Նշենք, որ միջոցառման ընթացքում ներկայացվեց ՀՀ Վայոց ձորի մարզին, ինչպես նաև Տավուշի ու Լոռու մարզերին (որտեղ անցնում է դահլիճում ներկա գտնվող զինվորների ծառայությունը) վերաբերող տեղեկություններ և ցուցադրվեց 3-րդ բանակային կորպուսի կազմավորմանը և տարեգրությանը նվիրված տեսաֆիլմ:

Աշխատանքի տոնավաճառ` Վայոց ձորում 09.10.2015
2015 թվականի հոկտեմբերի 8-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ՀՀ Ա.Ս.Հ.Ն. Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ` զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեի ֆինանասավորմամբ, կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Զբաղվածության պետական գործակալության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Ժիրայր Սահակյանը: Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցում Էին Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը և Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը: Աշխատանքի տոնավաճառին մասնակցող թվով 29 գործատու ներկայացրել էին 110 առկա և շուրջ 240 սպասվելիք թափուր աշխատատեղ: Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները` շուրջ 600 մասնակիցներ, հնարավորություն ունեցան հարմար աշխատանք գտնելու համար անմիջականորեն շփվել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված աշխատատեղերին և պահանջներին, մարզի աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության պետական աջակցության ծրագրերին, իսկ գործատուներն ունեցան իրենց կազմակերպությունը համապատասխան կադրերով համալրելու հնարավորություն: Մինչ միջոցառման սկսելը մասնակիցների համար ելույթ ունեցան Եղեգնաձոր քաղաքի Մանկական ստեղծագործական կենտրոնի պարի համույթի սաները: