Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում

09.03.2016

  Մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի:
Ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նույն շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ: Ներկայացվեց նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում ստորաբաժանումների կողմից կատարվելիք աշխատանքները:
Մարզպետին զեկուցվեց մարզի տարածքում սկսվող գարնան գյուղատնտեսական աշխատանքների վիճակի, հողօգտագործողներին պետական ծրագրերով օժանդակության շրջանակում ներմուցված պարարտանյութերի և սերմացուների ստացման և բաշխման վերաբերյալ տեղեկություն, որի վերաբերյալ մարզպետ Հ. Սարգյանը հանձնարարեց մարպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը՝ ուշադրության կենտրոնում պահել ծրագրի իրականացման ողջ ընթացքը:
Ներկայացվեց նաև մարզում ընթացող դպրոցական առարկայական օլիմպիադայի ընթացքի և արդյունքների մասին տեղեկություններ:
Մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն ստացան համապատասխան հանձնարարականներ, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53