Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

04.03.2016

  Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, քույրեր ու դուստրեր, ջերմորեն ու սիրով շնորհավորում եմ ձեզ, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ:
Մարտի 8-ը գեղեցկության ու բարության տոն է, նվիրված՝ անմնացորդ նվիրումի ու հոգատարության խորհրդանիշ մեր մայրերին, կանանց ու դուստրերին, ովքեր արժանի են ակնածանքի ու խոնարհումի, հարգանքի ու մեծարումի:
Թանկագին կանայք, սիրով ուզում եմ բարձրաձայնել մեր պետության, ազգային արժեքների և հայ ընտանիքի պահպանման գործում ձեր կարևոր դերակատարության, ինչպես նաև ուշիմ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու ձեր առաքելության մասին: Ցանկանում եմ նաև շեշտել այն անգնահատելի հատկանիշի մասին, որ դուք, միայն հայ կնոջը բնորոշ մաքառումներին ու դժվարություններին դիմակայելու և անհաղթահարելի թվացող արգելքները հաղթահարելու ունակությամբ, վաղվա օրվա հանդեպ ունեցած լուսավոր հավատով, մայրական անսպառ բարությամբ դարձել եք հայ ընտանիքի ամրության հիմնասյունը, գոյատևման առհավատչան:
Հայ ազգի դարավոր պատմության ընթացքում շատ մեծ է եղել ձեր դերակատարումը նաև մեր ազգի և՛ բարոյական, և՛ ռազմական հաղթանակների, ձեռքբերումների, երկրի շենացման ու հզորացման գործում: Տա Աստված, որ այսուհետ բոլոր հայուհիներն ապրեն կապույտ երկնի ներքո, զբաղվեն միայն իրենց զավակների դաստիարակությամբ և նախընտրելի ու ստեղծագործ աշխատանքով՝ ի բարօրություն սեփական ընտանիքի, ի շահ սիրասուն հայրենիքի:
Սիրելիներս, մարզային իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան, որ ինչ որ չափով թեթևացնեն ձեր հոգսերը, որպեսզի դուք շարունակեք մնալ կանացի ու հմայիչ, լինեք անհոգ ու պաշտպանված, որպեսզի միշտ փայլեն ու երջանկությամբ շողարձակեն աչքերը ձեր:
Վայոցձորցի սիրելի տիկնայք, մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանաբույր այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ  աշխատանքային հաջողություններ, ընտանեկան չխամրող երջանկություն, գորովանք ու սեր:
Թող ,,Մարտի 8-ի,, տոները ձեզ բերեն միայն խաղաղ գարուններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53