Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 25.01.2016
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մարզպետը տեղեկացրեց նախորդ ուրբաթ օրը ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված թեմաների մասին, որոնք վերաբերում էին մարզի համայնքների, առանձնապես քաղաքային համայնքների խնդիրներին և հանձնարարեց համապատասխան վարչության պետին՝ համայնքների ֆինանսիստների հետ քննարկել համայնքային բյուջեները, որոնց հետ կապված խնդիրներ կան և առաջարկություններ ներկայացնել: Այնուհետև

ՀՀ ՏԿԱԻ նախարարի մոտ քննարկվել են Վայոց ձորի մարզային խնդիրները 22.01.2016
Հունվարի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն` նվիրված Վայոց ձորի մարզի, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց նաև մարզի համայնքներում առկա իրավիճակը` կապված սեփական եկամուտների հավաքագրման հետ: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը համայնքի էլետրաէներգիայի և աշխատավարձերի փոխհատուցման համար պետբյուջեից խնդրեց լրացուցիչ 35 միլիոն դրամ: Նախարարը հանձնարարեց ՏԿԱԻ փոխնախարարներ Վաչե Տերտերյանին և Կարեն Իսախանյանին, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ուսումնասիրել և զեկուցել համայնքներին ֆինանսական օժանդակությունների հայտերը:
Հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյանի հետ, ուղեկցությամբ՝ ՎՁՄՓՎ պետ Տիգրան Պետրոսյանի, այցելել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում նախօրեին կատարված ժայռի պայթեցման վայր և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին: Նշենք, որ

Ձմեռային զորակոչը շարունակվում է 21.01.2016
Այսօր Եղեգնաձոր և Վայք քաղաքներում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երրորդ հավաքը: Եղեգնաձորում նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սաները անկանկալ էր պատրաստել նորակոչիկների համար: Եղեգաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դպրոցի աշակերտները փոքրիկ համերգային ծրագրով հրաժեշտ տվեցին Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկներին: Վայքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը ծառայության մեկնող նորակոչ զինվորներին բարի երթ և աչալուրջություն մաղթեց, իսկ ծնողներին՝ իրենց զավակների վերադարձին սպասելու համբերություն: Նորակոչիկներին ողջունեց և բարի ծառություն մաղթեց նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված մարզում սուր շնչառական հիվանդությունների վիճակին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները և ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը: Քննարկվեց ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում սուր շնչառական վարակների, թոքաբորբով հոսպիտալացված և ամբուլատոր դեպքերի վերահսկման և կարխարգելման վերաբերյալ հարցերը:
Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նախարարության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունը: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյան, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ և այլք: 2015թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցոոմով հանդես եկավ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:


