Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղնախարարն այցելել է Վայոց ձորի մարզ

25.03.2016

 Այսօր՝ մարտի 25-ին,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում:
Այցի շրջանակում նախարարը հանդիպոիմ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչների, գյուղատնտեսների հետ: Հանդիպումը վարել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել են գյուղնախարարի տեղակալ տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, գյուղնախարարության և մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձիք, գինեգործներ, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող կազմակերպությունների, ՋՕԸ-ի ղեկավարներ և անհատ գյուղատնտեսություններ վարողներ:
Հանդիպման մասնակիցների առջև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլի, ինչպես նաև նախորդ տարի մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքների մասին հաղորդումով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Վարչության պետը նշել՝ ,, 2015 թվականի բնակլիմայական բարենպաստ պայմանները հնարավորություն են տվել գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսել ժամանակին:
Պետական աջակցության ծրագրերով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին է հատկացվել 428տ ազոտական, 10.75տ կալիումական, 10.65տ ֆոսֆորական պարարտանյութեր, 33873լ դիզելային վառելանյութ, 87,1տ գարնանացան գարու, 2.65 տ առվույտի , 5.6տ կորնգանի, 0.325տ եգիպտացորենի և 104տ աշնանացան ցորենի սերմացուներ :
Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական տարին նպաստավոր էր և նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները բոլոր բնագավառներում` բացառությամբ հացահատիկի,գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները:
Մարզի հողօգտագործողների նպատակային աշխատանքի, պետական աջակցության ծրագրերի, համայնքների ղեկավարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանի և ջրօգտագործող ընկերությունների համագործակցված աշխատանքի շնորհիվ 2015թ.մարզի ընդհանուր ցանքային տաածությունը կազմել է 5713հա, որը նախորդ տարվա համեմատ ավել է 1021 հա-ով: ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1066-ն որոշմամբ,սահմանված կարգով, մի շարք համայնքներում վարելահողերի և արոտների վրա հիմնված 248.0 հա բազմամյա տնկարկները (պտղատու այգի 146.8հա, խաղողի այգի 101.2հա) հաշվառվել են 2015թ. հողային հաշվեկշռում,,:

Վարչության պետը ներկայացրել է նաև բույսերի պաշտպանության ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անվճար մարզին հատկացված 5կգ ռոդիֆակում թունանյութով մկնանման կրծողների դեմ Ազատեկ համայնքի 62.5հա հողատարածքի վրաիրականացված պայքարի աշխատանքները, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների միջոցով մարզի համայնքներում պետական պատվերով նախատեսված բուժպրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման աշխատանքները: Նախորդ գյուղատնտեսական տարում մարզի համար կարևոր ձեռք բերում է համարել 800մլն. դրամ ներդրումով Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը:
Ներկայացվել է նաև, որ 2016 հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է 22696 /+118/գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից կովեր` 9861/+218/ գլուխ, մանր եղջերավոր` 21691 /-3133/ գլուխ , խոզեր 2627 /+579/գլուխ , թռչուններ 116557թև /-22883/ և մեղվաընտանիք՝ 22570 /+715/ փեթակ:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի մարզերում կազմակերպվող հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվում են գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքները և ընթացիկ տարվա անելիքները: Ս. Կարապետյանը նշել է, որ մարզում 2015 թվականին արձանագրվել է գյուղատնտեսական արտադրանքի 10 տոկոս աճ և կարևորել, որ մարզպետ Հ. Սարգսյանի ջանքերի շնորհիվ մարզում 1021 հեկտարով ավելացել է վարելահողերի օգտագործվող տարածքը: Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել հարելահողերի շահագործման տարածքների ավելացմանն ուղղված աշխատանքները: Նախարարը մեդալներով և պատվոգրով պարգևատրեց 2015 թվականին մարզում գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցող մի խումբ մարդկանց:
Բարձրացվել է Խաչիկ և Ելփին համայնքների հողատարածքների ջրարբիացման նպատակով նշված համայնքներում ջրամբարների կառուցման հարցերը, որոնց ի պատասխան հնչել է, որ այդ ուղղությամբ կատարվում են նախագծման-նախահաշվվման աշխատանքներ, որովհետև այդ խնդիրներն ընդգրկված են համապատասխան ծրագրերում:

Հանդիպման ամփոփիչ խոսքում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի առիթով և հորդորել համայնքների ղեկավարներին՝ օժանդակել գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործում և հետևողական լինել վարելահողերի օգտագործվող տարածների ավելացման խնդրում:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պանրագործարան և տեղում ծանոթացել արտադրվող պանրի տեսականուն, ինչպես նաև կաթի մթերման ու արտադրվող ապրանքի իրացման խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53