Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

29.03.2016

 Մարտի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ մարզպետի տեղակալներիմարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:

Մարզպետ Հ. Սարգսյանը մինչ խորհրդակցությունը շնորհավորեց Շահեն Վարդանյանին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
      Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան  նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ:  Ներկայացվեց նաև ստորաբաժանումների կողմից անցած շաբաթվա ընթացքում կատարած և  ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները:
   Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի   առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝  կազմակերպել մարզի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական գործունեության քննարկում,  ֆինանսական մուտքերի և ծախսերի ճշգրիտ համապատասխանության  նպատակով, միտված՝ համակարգի ֆինանսական առողջացմանը:

Քննարկվեց մարզի  համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող հարցեր:  

Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը  հանձնարարություններ տվեց  մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն, իրենց ղեկավարած  ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53