Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզային գրադարանում նշվեց պոեզիայի միջազգային օրը

22.03.2016

  Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որը նիրված էր Պոեզիայի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձիք, գրադարանի և մշակութային այլ կազմակերպությունների ու Եղեգնաձորի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, դպրոցականներ: Այն կազմակերպել էր մարզային գրադարանի սպասարկման բաժինը:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Դպրոցական երեխաների կողմից ներկայացվեց հայ մեծանուն բանաստեղծների և վայոցձորյան հայտնի ստեղծագործողների բանաստեղծություններ, որոնք ընդգրկում էին սիրո ու հայրենասիրության, քնարերգության ու փիլիսոփայության մոտիվները: Ներկայացվող բանաստեղծությունների ազդեցությամբ ներկաները պատանեկան սիրո հուշերից մեկեն պարուրվում էին հայրենասիրական և հայրենապաշտական զգացումներով, մեկ էլ մտովի դառնում երկրի պատմական քառուղիների ճանապարհորդ ու կարոտով հիշում կորուսյալ հայրենիքի սրբազան տարածքները:
Նշենք, որ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում մարտի 21-ը պոեզիայի միջազգային օր ընդունելու որոշումը մարդկանց հոգիներում հենց այդպիսի զգացողություններ արթնացնելու նպատակ է ունեցել, քանզի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»:
Կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ստեղծագործողներ Լուսիկ Մկրտչյանը և Նորիկ Առաքելյանը: Միջոցառումն իր գեղեցիկ կատարումներով եզրափակեց եղեգնաձորցի ճանաչված հեղինակ կատարող Գրիգոր Գրիգորյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53