Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Վայոց ձորի մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը

Քննարկվեց Վայոց ձորի մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը 21.07.2016

Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ քննարկվեց մարզի անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության և ՏԻ և ՀԳՄ վարչությունների պետերը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայության աշխատակիցներ, համապատասխան համայնքների ղեկավարները: Անտառտնտեսություններում և անտառային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման մասին տեղեկատվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՀՀ ԳՆ

Իրազեկում

Իրազեկում 20.07.2016

Հայտնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսություններին, որ 2016 թվականի հուլիսի 23-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական համայնքում` > սրճարանի հարևանությամբ, նախատեսվում է վերսկսել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն ընձեռելով անվճար մասնակցելու տոնավաճառներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն 20.07.2016

Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Պատվիրակությանն ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Հանդիպման սկզբում կողմերը ողջունեցին միմյանց և փոխադարձորեն ծանոթացան հանդիպման մասնակիցներին: Դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց այցի նպատակն ու առաքելությունը: Դեսպանը նշեց, որ համաձայն տարածաշրջանների համաչափ զարգացման ծրագրի, այցելել են Վայոց ձորի մարզ ծանոթանալու մարզի տնտեսությանը և պարզելու տնտեսության զարգացման հնարավոր ուղղությունները: Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին, առանձնապես կարևորելով նախորդ տարում Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկման փաստը, որը պահածոներ է պատրաստում մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների համարյա ողջ տեսականիով և առաքում Չեխիայի Հանրապետություն, ՌԴ և ԱՄՆ: Մարզի ղեկավարը նշեց, որ մարզում առկա են գինեգործության և զբոսաշրջության ոլորտների զարգացման մեծ հնարավորություններ և ներկայացրեց ոլորտներում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը: Հ. Սարգսյանը նշեց այդ ոլորտների զարգացման տեմպերն ավելի արագացնելու համար առանձին ենթակառուցվածքների՝ մինչհամայնքային և ներհամայնքային հանդամիջյան ճանապարհների, ոռոգելի և խմելու ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի վերանորոգման, պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում սպասարկման սրահների կառուցման անհրաժեշտության մասին: Մարզպետը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում խոշորացվող համայնքներ Զառիթափում բացվել է

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրները 20.07.2016

Հուլիսի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՀՀ ԳՆ > պետական հիմնարկի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը և Զառիթափի փնջի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի զարգացման խնդիրները, որոնց լուծման լավագույն տարբերակներից մեկը բնակավայրերում գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն է, քանզի կոոպերատիվ տնտեսությունները կարող են անհամեմատ մատչելի ձևով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բնակավայրում իրականացնել զարգացման ծրագրեր:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի  նորակոչիկները

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները 19.07.2016

Հուլիսի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում 4-րդ հավաքի նորակոչիկներին բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Մ. Հարությունյանն իր խոսքում նորակոչիկներին անվտանգ ծառայություն մաղթեց և նշեց, որ նորակոչիկները գնում են համալրելու հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործին ծառայող իրենց եղբայրներին՝ համատեղ ուժերով հսկելու հայրենիքի սահմաններն ու հայ ժողովրդի խաղաղ կեցությունը: Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Հայոց բանակում ծառայող վայոցձորցի զինվորները միշտ բարձր են պահել մեր մարզի անունը և աչքի են ընկել կարգապահությամբ: Ծառայության մեկնող նորակոչիկների ծնողներին ու հարազատներին մարզպետի տեղակալը և Եղեգնաձորի զինվորական կոմիսարը մաղթեցին համբերություն, տոկունություն ու շնորհակալություն հայտնեցին հայրենասեր զավակներ մեծացնելու և

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 18.07.2016

Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկություն ներկայացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզ կատարած այցի մասին: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և ընթացիկ շաբաթում իրականացվելիք աշխատանքների և ծրագրերի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ներկայացվեց մարզում իրականացվող շինվերանորոգման ու ճանապարհների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը ներկայացրեց մարզում իրականացվող շինվերանորոգման աշխատանքները: Այդ առումով մարզպետ Հ.Սարգսյանը հանձնարարեց վարչության պետին ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային կաևորություն ներկայացնող Ջերմուկ քաղաքի Արփա գետի ճեմուղու վերանորոգման աշխատանքների ընթացքը և վերանորոգման

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01