Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության մշակման ուղությամբ

14.12.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազամավարության մշակման հետ կապված հանրային լսում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Յուրի Խաչատուրովը, Եվրոպական Միության ,,Էկորիս Նիդերլանդներ Բի Վի ,, տեխնիկական աջակցության թիմի գլխավոր փորձագետ Ալեք Կարաևը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի համայնքների ղեկավարներ, մարզի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները, հասարակական կազմակերպությունների, ՓՄՁ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին, մարզպետ Հ. Սարգսյանը կարևորեց ռազմավարության մշակման ընթացքում մարզի շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը և մասնակցությունն այդ գործընթացում: ,,Նման քննարկումները հնարավորություն են ստեղծում վեր հանել մեր մարզի ուժեղ և թույլ կողմերը, նախանշել մարզի զարգացման գերակա ուղությունները, որոնք կնպաստեն Վայոց ձորի համաչափ և շարունակական զարգացմանը>>,- նշեց մարզի ղեկավարը:
Աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առաջատար մասնագետ Ցողիկ Բաբայանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը ներկայացրեցին Վայոց ձորի մարզի վերջին 8 տարիների իրավիճակի վերլուծական տվյալներ: Ռազմավարության մշակման այս փուլում կատարվում են վերլուծական աշխատանքեր, որոնք հիմք կհանդիսանան ռազմավարության մշակման հետագա աշխատանքների համար: Քննարկման ընթացքում հնչեցին կարծիքներ մարզի ուժեղ և թույլ կողմերի, մարզի զարգացման նպատակային և գերակա ուղությունների մասին:
Ամփոփելով քննարկումը, Հ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից մարզերի համայնքներին, ՓՄՁ-ներին, ՀԿ-ներին և շահագրգիրռ բոլոր կողմերին հանարավորություն է ընձեռնվում ներկայացնել համայնքային զարգացման ծրագրեր: Ուստի, հարկավոր է աշխատել և միասնական ջանքերի շնորհիվ նպաստել Վայոց ձորի մարզի զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58