Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը

19.12.2016

 Ս/թ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում (Եղեգնաձոր, 3601, Շահումյան 5) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի 4-րդ նիստը, հետևյալ օրակարգով.
1. <<2016թ 11 ամիսներին համայնքային բյուջեների ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը>>:
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյան)
2. <<Վերջին շրջանում ՀՀ նորմատիվ և գերատեսչական իրավական ակտերում կատարված փոփոխությունների մասին>>:
(Զեկուցող՝ . ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյան)

Հայտարարություններ
1. <<Մարզում անասնագլխաքանակի հաշվառման և հատկացված աշնանացանի սերմացուի դիմաց վճարումների մասին>>:
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան)
2. <<Մարզի համայնքներում նոր ջրագծերի կառուցման հետևանքով առաջացած հողերի գործառնական նշանակության փոփոխման մասին>>:
(Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյան)
Մարզխորհրդի նիստին հրավիրված են մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ: Նիստին հրավիրվել են նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սկիզբը՝ ժամը՝ 11.00:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40