Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

30.05.2017

 Մայիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վայոց ձորի մարզում անցկացվելիք մի շարք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, <Արենի> Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, վարչության գլխավոր մասնագետը, Արենի, Ռինդ և Խաչիկ համայնքների ղեկավարները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խաչիկ համայնքում արդեն 4-րդ անգամ անցկացվելիք <Գաթայի փառատոն>-ի, Ռինդի համայնքի օրվա և Արենի գինու 9-րդ ավանդական փառատոնի կազմակերպման հետ կապված հարցեր և մանրամասներ:
Քննարկմանն  արծարծվեցին նշված միջոցառումների մասսայականացման, մասշտաբների ընդլայնման և ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավման հետ կապված հարցեր:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այս միջոցառումները կուղեկցվեն ազգագրական և ժողովրդական երգ ու պարով, ազգային խաղերով, ցուցահանդես-տոնավաճառներով, ինչպես նաև կանցկացվեն մրցույթներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57