Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.08.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյանը ներկայացրեց Ջերմուկի ճեմուղու կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությանը քննարկվեցին բերքահավաքին, մարզի անապահով գյուղացիական տնտեսություններում իրականացվող անասնաբուժական միջոցառումներին վերաբերող հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը զեկուցեց, որ մարզի բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին և տեղեկացրեց, որ մարզպետարանի պաշտոնյաները սեպտեմբերի 1-ին կայցելեն հանրակրթական հաստատություններ` մասնակցելու Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին: Մարզի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծմանը:

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը, ՀՀ վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, վաստակած հանգստի ուղարկեց Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն պետի տեղակալ Սամվել Շահբազյանին: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ս. Շահբազյանին իր վաստակի, մասնագիտական և մարդկային բարձր որակների համար՝ ցանկանալով հետագա հաջողություններ և հանգիստը վայելելու առողջ ու խաղաղ պայմաններ: Ս. Շահբազյանին բարեմաղթանքներ և շնորհակալանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և գործընկերները: Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Ս. Շահբազյանը մարզպետ Հ. Սարգսյանի կողմից արժանացավ պատվոգրի:

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:

Աշխատանքային հանդիպում մարզպետ Հ. Սարգսյանի մոտ 25.08.2016
Օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում Վայոց ձորի մարզում անցկացվելիք մի շարք տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերի քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, Արենի և Խաչիկ համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Տոնական միջոցառումների շարքի մեկնարկը կտրվի Խաչիկ համայնքում՝ սեպտեմբերի 24-ին, որտեղ արդեն 3-րդ անգամ կանցկացվի : Փառատոնի շրջանակներում նախատեսվում են ազգային երգ ու պար, ազգային խաղեր, գաթայի պատրաստման մրցույթ: Սեպտեմբերի 30-ին Ռինդ համայնքում կանցկացվի Ռինդ համայնքի օրը, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Արենի գինու 8-րդ ավանդական փառատոնը: Փառատոն> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այս տարի Արենիի գինու փառատոնը լուսաբանելու համար հրավիրվել են ասիական և եվրոպական մի շարք երկրների առաջատար հեռուստաալիքներ: Տեղեկացնենք, որ այս միջոցառումները կուղեկցվեն ազգային, ազգագրական և ժողովրդական երգ ու պարով, ազգային խաղերով, ցուցահանդես-տոնավաճառներով, ինչպես նաև կանցկացվեն մրցույթներ: Ամփոփելով հանդիպումը, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումները մեծապես նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը և մարզում զբոսաշրջության ակտիվացմանն ու զարգացմանը:

Հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ 23.08.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աճեմյանի և Արտակ Ոսկանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը,Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Յիեն Աճեմյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության գործունեության շրջանակները, որոնք իրենց մեջ են ներառում արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության տրամադրում, արագ արձագանքման կարողությունների կատարելագործում: Կազմակերպությունը համագործակցելով ՀՀ-ի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների, հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպում և անցկացնում է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ: Յ. Աճեմյանը նշեց, որ կազմակերպությունն իր մանդատի շրջանակներում, արտակարգ իրավիճակների դեպքում, տրամադրում է տրանսպորտային, հեռահաղորդակցության և հումանիտար օգնություն: