Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մասնաճյուղերի սաները մասնակցել են Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին

27.01.2017

  Ս/թ Հունվարի 8-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից մասնակցել են մոտ 650 պատանի շախմատիստներ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարսնաճյուղի ղեկավար Հարություն Սարգսյանի օժանդակությամբ հուշամրցաշարին մասնակցել են նաև շախմատի ակադեմիայի Վայքի (մարզիչ՝ Նաիրի Հունանյան) և Եղեգնաձորի (մարզիչ՝ Աշոտ Խուդավերդյան) մասնաճյուղերի սաները՝ տարբեր տարիքային խմբերով՝
մինչև 10 տարեկան.
Արամյան Աշոտ (Եղեգնաձոր),
Աբգարյան Վահե (Վայք),
Նիկալայան Էդմոն (Վայք),
Սիմոնյան Սիփան (Վայք),
մինչև 12 տարեկան.
Ասրյան Գոռ (Վայք),
մինչև 18 տարեկան.
Հակոբյան Հակոբ (Եղեգնաձոր),
Բաղդասարյան Տիգրան(Եղեգնաձոր):
Մինչև 18 տարեկանների մրցաշարում Հակոբ Հակոբյանը (Եղեգնաձոր) տեղ է գտել լավագույն տասնյակում, իր տարիքային խմբում գրավելով 7-րդ տեղը:
Հուշամրցաշարի մասնակից վայոցձորցի շախմատիստների արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58