Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

30.01.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, որոնք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին սպասվելիք շինարարական աշխատանքներին, համայնքներում կատարվող շինարարական աշխատանքների իրականացման նպատակով համայնքների ղեկավարների կողմից տրվող շինթույտվություններին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ժամկետներին, գյուղտեխնիկայի և գյուղգործիքների հաշվառմանը, մարզում առկա անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներին, հանրակրթական հաստատությունների գործադիր տնօրենների ընտրություններին, դպրոցական առարկայական օլիմպիադաների կազմակերպման աշխատանքներին, համայնքներում հողօգտագործման ոլորտի խնդիրներին, տեղական տուրքերի հավաքագրման գործընթացին, արևային կայանների կառուցմանն առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց մարզային զարգացման ռազմավարության շրջանակում ներդրումային ծրագրերի,ինչպես նաև մարզում ոչխարաբուծության զարգացման ծրագրերի համար մարզի արոտավայրերի քարտեզագրման աշխատանքներով:
Նշեց, որ նախատեսվում է մարզում ստեղծել գյուղտեխնիկայի պարկեր, որի համար անհարաժեշտ է մանրամասնորեն հաշվառել համայնքներում առկա գյուղտեխնիկան:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ հետևողական լինել,  որպեսզի ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հաստատություններում կազմակերվեն տարբեր բնույթի միջոցառումներ՝ մշակութային, մարզական մրցույթներ, բանակին նվիրված և հայրենասիրական թեմաներով շարադրությունների մրցույթներ և լավագույններին խրախուսել: Նա ասաց, որ Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ տարին պիտի համարել Բանակին նվիրված տարի և ողջ տարվա ընթացքում կազմակերպել վերը նշված միջոցառումները:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45