Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Շատինի միջնակարգ դպրոցում

03.02.2017

 Հայոց բանակի 25-ին ամյակին նվիրված միջոցաոռւմ անցկացվեց Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոցում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը, աշակերտներ համայնքի բնակիչներ:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց Հայոց փառապանծ բանակի հաղթական ծնունդը, նրա անցած ուղին, ձեռքբերումներն ու հաղթանակները: Հնչեցին ազգային և ազգագրական երգեր, ներկայացվեցին ժողովրդական, ազգագրական և ռազմական պարեր:
Աշակերտների ելույթն ուղեկցվում էր Հայոց բանակի և նրա քաջարի զավակների մասին պատմող տեսանյութերով:
Աշակերտներին, համայնքի բնակիչներին և ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը և Շատինի միջնակարգ դպրոցի տնօրեն Բաբկեն Մարգարյանը:
Նման միջոցառումները ապացուցում են, որ հայի ոգին հզոր է, որ 25 տարի առաջ ստեղծված Հայոց բանակն իրական դարձրեց անկախ երկրում անվտանգ ու արժանապատիվ ապրելու հայ մարդու դարավոր ձգտումը:
Հայոց բանակը մեզանում նույնացվում է հերոսության, հայրենապաշտության և անձնազոհության հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58